«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշումն ուժը կորցրած մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 27.04.2021թ. նիստի թիվ ԿԱ/76-2021 արձանագրության 27-րդ կետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 09․07․2021թ․ թիվ 02/16.3/21421-2021 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով։
ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 27.04.2021թ. նիստի թիվ ԿԱ/76-2021 արձանագրության 27-րդ կետի համաձայն՝ առաջարկվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1177-Ն որոշումը և Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 106/1 շենքի 90 հասցեում գտնվող «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի գույքը ներկայացնել մասնավորեցման՝ ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով։
Մինչև վերոգրյալ աշխատանքների օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով իրականացումն ու ՊՈԱԿ-ի գույքի մասնավորեցման գործընթացի ավարտը, անհրաժեշտ է ապահովել առկա կարգավիճակով և ենթակայությամբ ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեության գծով ծախսերի ֆինանսավորումը։
ՊՈԱԿ-ի գործունեության անընդհատության ապահովման անհրաժեշտությունը բխում է ոստիկանության ծառայողների՝ պետական բյուջեի հաշվին՝ 120 և վճարովի հիմունքներով՝ 64 նախադպրոցական կրթություն ստացող երեխաների կրթությունը տարվա կեսից չընդհատելու, այդ ընտանիքների համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնելու, պետական ենթակայության կազմակերպության 39 աշխատակիցների աշխատավարձերի և մյուս պարտադիր ծախսերի գծով պարտքեր չկուտակելու նկատառումներից։
Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի 2-րդ կիսամյակի ընթացիկ գործունեության գծով ծախսերի ֆինանսավորումը ՀՀ ոստիկանության կողմից ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 16.07.2020թ. թիվ 1177-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել:
Ըստ նախահաշվարկի, ՊՈԱԿ-ի երկրորդ կիսամյակի պահպանման ծախսերը կկազմեն 18,8 մլն. դրամ, որից աշխատավարձը՝ 11.6 մլն. դրամ կամ 61,7 % -ը։
ՊՈԱԿ-ի կարգավիճակի հետագա հստակեցման հետ կապված գործընթացը կհամակարգվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է ՊՈԱԿ-ի 2-րդ կիսամյակի ընթացիկ գործունեության գծով ծախսերի ֆինանսավորումը ՀՀ ոստիկանության կողմից իրականացնելը՝ ապահովելով «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեության անխափան գործընթացը մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը կապահովվի «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի անխափան գործունեությունը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
22.07.2021 - 06.08.2021
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Police
Views 5180
Print