Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 545-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի n 1330-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու  ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի N 545-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով` «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 254-Ն հրամանում կատարված փոփոխությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում համապատասխանաբար սահմանված է, որ «4. Ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:»:

Ներկայիս գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի n 1330-ն որոշմամբ՝ վերոնշյալ արտոնությունը սահմանված է միայն միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունված ուսանողների համար և անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն՝ ընդգրկելով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձանց նույնպես:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 254-Ն հրամանում կատարված փոփոխությամբ 2021-2022 ուսումնական տարվանից նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելությունը կազմակերպվելու է  ըստ մասնագիությունների` որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի: Որոշման նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն և փոխատեղումը կազմակերպել առավել նպատակային՝ պահպանելով ընդունելության սկզբունքները:

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545-Ն որոշմամբ սահմանված է միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները, սակայն տարիների ընթացքում փոփոխություններ են կատարվել վերոնշյալ իրավական ակտի հիմքում դրված օրենքներում իսկ վերոնշյալ ակտը փոփոխության չի ենթարկվել: Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները վերանայվել և սահմանվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի n 1330-ն որոշմամբ:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն  չի ակնկալվում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք օգտվեն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունից, իսկ փոխատեղումը կազմակերպել առավել նպատակային:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձանց իրավունքները, իսկ փոխատեղումը կիրականացվի ըստ նույն կուրսի և մասնագիտությունների՝ որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի:

  • Discussed

    22.07.2021 - 07.08.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5740

Print