Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի

նախագծի ընդունման անհրաժեշտության

 

 

       Անհրաժեշտությունը - «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 3.5 Գյուղատնտե­սություն բաժնի 9-րդ կետի 2-րդ ենթակետի ա. պարբերության՝ ՀՀ պետական բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանմամբ` պետական տուրքի և ակցիզային հարկի դրույքա­չափերի հաշվարկման մեթոդի առաջարկման միջոցառման կատարումն և կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

       Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - ՀՀ գործող օրենսդրությամբ թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, իսկ կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը ծանուցման ենթակա գործունեություն չի համարվում և այդ գործունեության իրականացման իրավունքի համար պետական տուրք սահմանված չէ: Այդ պատճառով անհանգստացնող չափերի է հասել կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը: 2016 թվականին ներմուծվել է 7996.4 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը  համարժեք է շուրջ 88.0 հազար տոննա խաղողի և նշված ծավալներով կոնյակի սպիրտների ներմուծումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հանրապետությունում արտադրվող խաղողի բերքի իրացման և մթերումների կազմակերպման համար:

        Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - ՀՀ կառավարությունը որդեգրել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 49 արձանագրային որոշմամբ հավա-նության է արժանացել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունա­բերական քաղաքականության ռազմավարությունը: Հաշվի առնելով, որ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող ապրանքների հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ, վերը նշված քաղաքականության շրջանակներում կոնյակագործությունն ու գինեգործությունը ընդգրկվել են ռազմավարության առաջնային ոլորտների շարքում և 2012 թվականի հուլիսի 24-ին ու նոյեմբերի 27-ին կայացած ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստերում հավանության են արժանացել համապատասխանաբար կոնյակագործության և գինեգործության ոլորտային ռազմավարություններն ու դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերը:

       Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա գործունեության տեսակների շարքում ավելացնել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 22082089 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը:

      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից: 

      Ակնկալվող արդյունքը - Օրենքի նախագծի ընդունումից ակնկալվում է, որ՝

      1) կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր,

      2) կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները, ինչը կխթանի տեղական հումքով կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության և դրանցով արտադրվող շշալցված կոնյակների ու բրենդիների արտադրության և արտահանման ծավալների աճին,

      3) կմեղմվի խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդիրը, կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը,

     4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացում կատարելու մասին»

ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

       «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացում կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որոնք միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չեն առաջացնում: 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

       «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի էական նվազեցում չի առաջացնում, իսկ կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման իրավունք ձեռք բերելու համար յուրաքանչյուր տնտեսավարող տարեկան կվճարի 15 մլն դրամ պետական տուրք: Բացի այդ 2016 թվականին ներմուծված և իրացված կոնյակի և բրենդիի սպիրտների ծավալներով հաշվարկված պետական բյուջե կհավաքագրվի շուրջ 3.3 մլրդ դրամ լրացուցիչ պետական տուրք:

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    28.07.2017 - 13.08.2017

  • Type

    Law

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9598

Print