Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 27.07.2021 03:58:27 | Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «և էլեկտրոնային փոստի հասցեն» բառերը փոխարինել «, էլեկտրոնային փոստի հասցեն և հաշմանդամությամբ պայմանավորված խելամիտ հարմարեցումների հնարավոր անհրաժեշտության մասին տեղեկությունը» բառերով։ Առաջարկը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 20-րդ հոդվածների պահանջներից։ | ||
2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 27.07.2021 03:58:27 | 8-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 7-րդ ենթակետով. «7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճեն (եթե 6-րդ կետում նշված փաստաթղթերում առկա չէ հայերենի իմացությունը հավաստող տեղեկություն).»։ | ||
3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 27.07.2021 03:58:27 | 8-րդ կետի 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանակությամբ՝ նոր 9-րդ ենթակետով. «9) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ:»։ | ||
4 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 27.07.2021 03:58:27 | 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ կետով. «Հանձնաժողովում կարող է ընդգրկվել համապատասխան բնագավառում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպության մեկ ներկայացուցիչ։ Լիազորած պետական մարմինը հանձնաժողովներում ընդգրկվելու համար իր կայքում մեկ անգամ (առանց վերջնաժամկետի) հրապարակում է բաց հրավեր։ Լիազորած պետական մարմինը հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով դիմած հասարակական կազմակերպությունների ցանկից տվյալ հանձնաժողովի համար ընտրում է այն հասարակական կազմակերպությանը, որի գործունեությունն ամենամոտն է պետական կազմակերպության գործունեության բնագավառին և բացառում է միևնույն հասարակական կազմակերպության՝ երկու անընդմեջ մասնակցությունը լիազորած պետական մարմնի ձևավորած հանձնաժողովներում։»։ | ||
5 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 27.07.2021 03:58:27 | 24-րդ կետի «համակարգչի միջոցով կամ գրավոր» բառերը փոխարինել «էլեկտրոնային կամ թղթային եղանակով» բառերով»։ | ||
6 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 27.07.2021 03:58:27 | 30-րդ կետի «այլ միջոցներ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով թեստավորմանը մասնակցությունն ապահովելու համար)» բառերով։ Առաջարկը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 20-րդ հոդվածների պահանջներից։ | ||
7 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 27.07.2021 03:58:27 | 73-րդ կետի «ովքեր» բառը փոխարինել «որոնք» բառով։ 68-րդ կետի «ողջ» բառը փոխարինել «ամբողջ» բառով։ | ||
8 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 27.07.2021 03:58:27 | 68-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Տեսաձայնագրությունները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել բողոքարկման բոլոր ժամկետները։»։ | ||
9 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 27.07.2021 03:58:27 | Առաջարկում ենք նախագծում հստակեցնել թեստավորմանը և հարցազրույցին այլ անձանց (այդ թվում՝ լրագրողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները)՝ դիտորդի կարգավիճակով ներկա լինելու իրավունքի հարցը։ |