Under development
«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
0 - Agree
-
0 - Disagree
Սույն որոշման նախագիծը նպատակ ունի սահմանելու թույլատրելի գինեգործական մեթոդները, մշակումներն ու նյութերը, որոնք որևէ իրավական ակտով դեռևս սահմանված չեն: Որաշման նախագծով սահմանվում են խաղողի հումքով գինեգործական արտադրանքին ներկայացվող անվտանգության, զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, արտադրության ընթացքում կիրառվող թույլատրելի տեխնոլոգիական գործընթացներն ու նյութերը, արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, իրացմանը, օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները, համապատասխանության հավաստման և նույնականացման ընթացակարգերը: Նախագծում հիմնականում ներառվել են այդ ոլորտներում կիրառվող դասական տեխնոլոգիաներն ու նյութերը, միաժամանակ հաշվի են առնվել ինչպես Եվրոպական Միության երկրներում, այնպես էլ հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայում` Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ-ի այլ երկրներում ընդունված պահանջները:
Սույն որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանում արտադրվող գինեգործական արտադրանքի համար կսահմանվեն միասնական` միջազգային պրակտիկայում ընդունված անվտանգության, տեխնոլոգիական և որակական պահանջներ, որը կնպաստի արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը և սպառողների շահերի պաշտպանությանը:
-
Discussed
28.07.2017 - 13.08.2017
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 9537
Print