ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Զվարճանքի օբյեկտները հաճախ, հատկապես ժամը 24.00-ից հետո աշխատում են առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված թույլտվության՝ լրացուցիչ անհարմարություններ ստեղծելով բնակիչների համար, չեն պահպանում համակեցության կանոնները և հասարակական կարգը՝ նպաստելով քրեածին իրավիճակին, մասնավորապես առիթ են դառնում խուլիգանությունների, գողությունների, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար։
Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային և (կամ) ածխաջրածնային գազերի վաճառքի դեպքում սպառնալիք են ստեղծում բնակչության և շրջակա միջավայրի համար, իսկ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության դեպքում աշխատում են՝ չապահովելով օրենսդրությամբ ամրագրված քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները, այն պարագայում, երբ նման շինություններն ունենում են բազմաքանակ այցելուներ, ինչը անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում կարող է լրացուցիչ վտանգներ առաջացնել տվյալ անձանց կյանքի և առողջության համար։
Փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելով հնարավոր չի լինում հասնել ցանկալի արդյունքի և դադարեցնել տարբեր անձանց կողմից իրականացվող ապօրինի գործունեությունը կամ վերջիններիս բերել օրինական դաշտ, ուստի նախատեսվում է սույն իրավական նորմով կարգավորել նշված խնդիրները։
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի նվազեցում չի սպասվում։
-
Discussed
13.07.2021 - 29.07.2021
-
Type
Law
-
Area
Territorial administration and development, Economical, Criminal legislation
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 4909
Print