Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման համաձայն՝ Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանման կամ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողը ոչ ուշ, քան ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հաղորդում ստանալու (տեղեկանալու) պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում լրացնում է ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման էլեկտրոնային քարտ:
Հաշվի առնելով, որ Երևան քաղաքում հուլիսի 7-ից գործարկվելու է նոր Պարեկային ծառայությունը, և ներկա պահին տեխնիկական հնարավորություն է ստեղծվել պարեկային ծառայության ծառայողի կողմից անմիջապես պատահարի վայրում էլեկտրոնային եղանակով իրականացնելու ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման գործառույթը (տեխնիկական հագեցվածությունն ապահովելու արդյունքում), ուստի անհարժեշտություն է առաջացել, որպեսզի Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնելու լիազորությունը, մասնավորապես՝ պատահարի հաշվառման էլեկտրոնային քարտի լրացումը իրականացվի պարեկային ծառայության միջոցով:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշմամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման էլեկտրոնային քարտի լրացման իրավասություն վերապահել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողներին:
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը կապահովվի պարեկային ծառայության միջոցով՝ էլեկտրոնային եղանակով։



  • Discussed

    12.07.2021 - 27.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5658

Print