«Բնակելի տարածք նվիրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
1. <Բնակելի տարածք նվիրելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշմամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ Արմավիրի մարզի <Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց> ՊՈԱԿ-ի (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Մ.Խորենացի 101/1) հանրակացարանի թվով 4 հարկանի շենքում /թվով 53 սենյակներ/ բնակվող թվով 9 սենյակների բնակիչները ՀՀ Արմավիրի մարզպետարանի միջնորդությամբ դիմել են ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել են իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները մշտական բնակության վայր ունենալու նպատակով: Դիմումներին կից ներկայացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը: Վարչություն է ներկայացվել բնակելի տարածքների նվիրատվության համար անհրաժեշտ՝ ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշմամբ նախատեսված բոլոր փաստաթղթերը: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթները և ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը նախապատրաստել և շրջանառության մեջ է դրել <Բնակելի տարածք նվիրելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Սոցիալական և կենցաղային խնդիրների դրական և արդարացի լուծումը։ |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման նպատակը ուսուցչի տներում երկար տարիներ բնակվող բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության կողմից |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Բնակչության բնակարանային խնդիրների լուծումը: |
7. |
Այլ տեղեկություններ |
|
---------------------- |
2. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|
|
<Բնակելի տարածք նվիրելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
|
3. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
|
1. |
Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
----------- |
3. |
Այլ տեղեկություններ |
|
---------- |
|
|
4. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին |
|
1. |
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
|
Նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում www.e-draft.am հասցեում և ՀՀ կառավարության ինտերնետային կայքում` e-gov.am հասցեում: |
2. |
Հասարակության մասնակցությունը նախագծմանը և /կամ քննարկումներին |
|
-------- |
3. |
Այլ տեղեկություններ |
|
-------- |
-
Discussed
10.02.2017 - 26.02.2017
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 9570
Print