Under development
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
- Անհրաժեշտությունը.
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող փաստաթղթերի վերացման և վաչական բեռի թեթևացման նպատակով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
- ծանուցման որոշ տեսակների հաշվառումը կրում է ծախսատար եւ ժամանակատար բնույթ, սակայն ըստ էության հսկողության էական մեխանիզմներ չի պարունակում.
- ծանուցման որոշ տեսակների հաշվառման ժամանակ լիազոր մարմինն ըստ էության կատարում է հաշվառման գործառույթ և փաստաթղթային ուսումնասիրություն, որի անհրաժեշտությունը բացակայում է:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն և այդ համատեքստում անհրաժեշտ է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում:
- Կարգավորման նպատակը եւ բնույթը.
- ՀՀ տարածքում գործունեության որոշ տեսակների իրականացման համար ներդնել ավտոմատ ծանուցման մեխանիզմ.
- ավտոմատ ծանուցման մեխանիզմի ներդրմամաբ ներկայացվող փաստաթղթերի վերացում.
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը և առկա խնդիրների վերացումը:
- Այլ տեղեկություններ․
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Սույն նախագծի ընդունումից հետո ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 30-ի N 673-Ն որոշման մեջ կնախատեսվեն համապատասխան փոփոխություններ։
-
Discussed
08.07.2021 - 23.07.2021
-
Type
Law
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Public discussion
08.07.2021 10:16
kmuradyan@mineconomy.am
Views 4846
Print