The project has not been accepted
«Դրամաշնորհային մրցույթի կազմակերպման ընթացքում օգտագործվող հայտարարության և հրավերների օրինակելի ձևը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 566-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 97-Ն որոշման 4-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Հաստատել՝ դրամաշնորհային մրցույթի կազմակերպման ընթացքում օգտագործվող հայտարարության և հրավերի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
-
Discussed
07.07.2021 - 22.07.2021
-
Type
Order
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 4984
Print