Կամո Խաչատրյան
22.07.2021
Նախագծում անհասկանալի է «համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի» բառակապակցությունը
0 - Agree
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Համատիրության մասին» օրենքում (այսուհետև՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններով, ըստ որի նախատեսվում է համատիրությունների կողմից տարեկան գործունեության մասին հաշվետվություններ հրապարակելու պարտադիր պահանջը, իսկ պարտադիր պահանջը խախտելու համար պատասխանատվություն։
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է սույն նախագիծը:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի պատասխանատվության համապատասխան մեխանիզմ, կհստակեցվի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հարկային մարմնի կողմից քննվող գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը:
Discussed
06.07.2021 - 22.07.2021
Type
Law
Area
State revenue
Ministry
State Revenue Committee
Views 4439
Print22.07.2021
Նախագծում անհասկանալի է «համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի» բառակապակցությունը