Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1104-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 982-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
-
0 - Agree
-
9 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » «¬ » 2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1104-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 982-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքի սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման՝
1) Նախաբանում «Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետով» բառերը և թվերը փոխարինել «սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով»,
2) հավելվածի 5-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«10) «Մեկ անձից կատարվող գնումներ բաժնում տեղադրվում է պետական կառավարման մարմինների կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով պայմանավորված տեղեկատվությունը: Տեղեկատվությունը պարունակում է մարմնի անվանումը, կատարողը, գինը, կանխավճարը, պայմանագրի կնքման ամսաթիվը և ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման վերջնաժամկետը: Այս բաժնում տեղեկատվությունը`
ա. թարմացվում է յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ,
բ. տեղադրելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.»,
3) հավելվածի 5-րդ կետի 12-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունները ուժը կորցրած ճանաչել։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու, ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններն ու ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգը հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» N 982-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«8) Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է պատվիրատուի ղեկավարը:»:
-
Discussed
02.07.2021 - 17.07.2021
-
Type
Decision
-
Area
High tech industry
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Public discussion
02.07.2021 19:23
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=87108, https://www.arlis.am/documentview.aspx?docid=108445
Views 5683
Print