«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 964-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
0 - Disagree
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի թիվ 873-Ն որոշումն ուժը կորցրած ճանաճելու մասին» թիվ 964-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհտ՝ Կարգ) 9-րդ կետով սահմանված է, որ հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթն (այսուհետ՝ մրցույթ) անցկացնում է մրցույթի նպատակով ձևավորվող մրցութային հանձնաժողովը, իսկ Կարգի 14-րդ կետի համաձայն մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հարկային և մաքսային ծառայողների մեծ քանակն ու հնարավոր մրցույթների մեծ ծավալը, ինչպես նաև առաջնորդվելով աշխատանքների արդյունավետ կազմակերպման սկզբունքով նպատակահարմար է մրցույթի թեստավորման փուլը անցկացնի Կոմիտեի իրավասու ստորաբաժանման աշխատակիցներից նշանակված պատասխանատուն (պատասխանատուները)՝ առանց մրցութային հանձնաժողովի, իսկ մրցութային հանձնաժողով ձևավորվի միայն հարցազրույցի փուլի անցկացման նպատակով:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև առաջնորդվելով հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայություններում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթները միասնական մոտեցմամբ կազմակերպելու սկզբունքով անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 964-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 964-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 964-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հարկային և մաքսային ծառայությունների թափուր պաշտոնները համալրելու նպատակով կազմակերպվող մրցույթների իրականացումը կդառնա առավել արդյունավետ և կհամապատասխանեցվի գործող օրենսդրությանը:
-
Discussed
02.07.2021 - 17.07.2021
-
Type
Decision
-
Area
State revenue, Public service
-
Ministry
State Revenue Committee
Views 5429
Print