Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշմամբ հաստատվել է <<Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը>> այսուհետև` (կարգ), որը գործում է մինչև այժմ : Սակայն ԲՈԿ-ի, բուհերի, գիտական կազմակերպությունների գիտական կոչումների շնորհման և հաստատման աշխատանքային գործընթացում կարգի որոշ կետեր բազմաթիվ տարընթերցումների առիթ են հանդիսացել և անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել խնդրահարույց կետերն` աշխատանքի արդյունավետության համար: Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշմամբ հաստատված գիտական կոչումների (դոցենտի և պրոֆեսորի) դիպլոմները և հայերեն, և ռուսերեն տարբերակներում հաստատվում են համապատասխան պաշտոնատար անձանց ստորագրություններով և համապատասխան կնիքներով, ինչի արդյունքում ստացվում է նույն անձի անունով երկու հավասարազոր դիպլոմ, ինչն անընդունելի է: Այդ իսկ պատճառով դիպլոմի ռուսերեն հատվածից ստորագրություններին և կնիքներին առնչվող հատվածները անհրաժեշտ է հեռացնել:
Ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումների մեջ:
- Կարգավորման նպատակը և բնույթը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում): Որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշման մեջ կատարել ներկայացված փոփոխությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշման մեջ գիտական կոչումների դիպլոմների ձևերը նույնպես առաջարկվող ձևով փոխել` դիպլոմի ռուսերեն հատվածը դիտել որպես դիպլոմի հայերեն հատվածի թարգմանություն, որն անհրաժեշտություն չկա հաստատելու առանձին ստորագրությամբ և կնիքով:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը:
Որոշման նախագծի ընդունմամբ <<Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը>> կհստակեցվի և տարընթերցումների առիթ չի հանդիսանա և ավելի արդյունավետ կդարձնի բուհերի, գիտական կազմակերպությունների և ԲՈԿ-ի աշխատանքային գործընթացը համապատասխան օրենսդրության միատեսակ կիրառման առումով:
ՀՀ-ում շնորհվող գիտական կոչումների դիպլոմների ձևերը կհամապատասխանեցվեն օրենքի պահանջներին: Մասնավորապես` դիպլոմի ռուսերեն հատվածը կհանդիսանա որպես դիպլոմի հայերեն հատվածի թարգմանություն, որն առանձին ստորագրությամբ և կնիքով հաստատելու անհրաժեշտություն չի ունենա:
-
Discussed
01.07.2021 - 16.07.2021
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 5045
Print