Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

      «Հայաստանի Հանրապետության   կառավարության  2020  թվականի  օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հաստատված կարգի 13-րդ կետից՝ ըստ որի՝ սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կամ  8-րդ կետերի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում  դիմել է սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստանալու համար, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում դիմել է սույն կարգի 9.1-ին կետին համապատասխան ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով տարկետում ստանալու համար: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի:

 

 

 

  • Discussed

    01.07.2021 - 17.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4750

Print

Suggestions

Էրիկ Կլեջյան

09.07.2021

ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ ինձ տրվել է տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը։ Նույն որոշմամբ սահմանվել էր, որ որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում մինչև 2020 թվականի օգոստոսի 28-ը ներառյալ զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Նշված տեղեկանքը որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվել է զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, որի հիման վրա ստացել եմ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը։ Կապված համալսարանի փոփոխության հետ, այս նախագծով սահմանվում է տարկետման նոր ժամկետ՝ մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Սակայն, որոշման նախագծով չի սահմանվում զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում համալսարանի կողմից տրամադրված տեղեկանքի ներկայացման ժամկետներ։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված է, որ ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ, և մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը այդ տեղեկանքը ներկայացնելու դեպքում տարկետման ժամկետը կշարունակեր գործել, իսկ չներկայացնելու դեպքում այն կդադարեն և ես կզորակոչվեմ ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչին։ Հետևաբար, կարծում եմ, որ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ նոր համալսարանի կողմից տրված տեղեկանքը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ներկայացնելու դեպքում իմ տարկետման ժամկետը կշարունակի գործել և 2021 թվականի ձմեռային զորակոչին զորակոչվելու անհրաժեշտություն չի առաջանա։ Այնուամենայնիվ, եթե համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ նոր համալսարանի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելու համար անհրաժեշտ է սահմանել նոր ամսաթիվ, ապա խնդրում ենք սույն որոշման նախագծում ավելացնել համապատասխան դրույթ, որով կսահմանվի, որ այդ տեղեկանքի՝ զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում ներկայացնելու ժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 30-ն է։

See more