Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով վերաշարադրվում է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» թիվ 1786-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնների հանմար սահմանվող աշխատանքային ստաժի և փորձի նվազագույն պահանջները: Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն Հայատանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու համար սահմանվող նվազագույն աշխատանքային ստաժի պայմանները` ստեղծելով արդարացի պայմաններ:


 

  • Discussed

    01.07.2021 - 16.07.2021

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Public service

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5664

Print