«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 70-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասության «չփոխել մշտական բնակության վայրը,» բառերից հետո ավելացնել «առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը,» բառերը: վերջնական պատժի սահմանում
Հոդված 2. Օրենսգրքի 99-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս դատարանը սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձի վրա դնում է առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն: Սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով՝ ներկայացնելով այդ հարցի վերաբերյալ բուժող հոգեբույժի խորհրդատվական բնույթի եզրակացությունը և միջնորդությունը հիմնավորող այլ տվյալներ: Ներկայացված միջնորդություն քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում ներկայացված միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Այն դեպքում, երբ դատարանը բավարարում է Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու թույլտվություն տալու միջնորդությունը, որոշման մեջ նշում է, թե որքան ժամանակով է տրվում այդ թույլտվությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177-Ն օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2 կետով.
«2.2) հոգեբուժական կազմակերպություն (արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմիններ) բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄԸ
______________________2021 թվականի N __________-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ ի) և լ) ենթակետերով.
«ի) պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատարանի՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն սահմանելու որոշման դեպքում՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն սահմանելու վերաբերյալ տվյալները՝ այդ ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ անհապաղ,
լ) հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն սահմանելու վերաբերյալ տվյալները՝ այդ որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ անհապաղ.»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
25.06.2021 - 10.07.2021
-
Type
Legal code
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 3672
Print