ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» պարբերությունը, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի հրապարակումը:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել նիկոտին պարունակող արտադրանքի կազմի մասին հաշվետվության ներկայացման գործընթացի իրականացմանն ուղղված իրավական կարգավորումները։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո. 1)ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 675-Ն որոշումը: 2) սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որը ենթակա չի եղել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ թույլատրվում է շրջանառել վերջինիս պիտանիության ժամկետում՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
-ի N -Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
- Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է նիկոտին պարունակող (ներառյալ՝ հեղուկ նիկոտին մատակարարող համակարգեր` տաքացվող ծխախոտային և համակցված) արտադրանքի վրա, որն օգտագործվում է նիկոտին մատակարարող համակարգերի (այսուհետ՝ ՆՄՀ) միջոցով։
- Սույն տեխնիկական կանոնակարգով կարգավորվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող (այսուհետ՝ ՆՊԱ) էլեկտրոնային (էլեկտրականությամբ կամ մարտկոցային) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլի կամ գլիցերինի, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշացմամբ առաջացած աէրոզոլը փոխանցվում է սպառողի օրգանիզմ։
- Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ՆՊԱ-ի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։
- Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ՆՊԱ-ի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով և տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա:
- Սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող և ներքին սպառման համար շրջանառության մեջ դրված արտադրանքը հավաստվում է համապատասխանության գնահատմամբ՝ համապատասխանության հայտարարագրման եղանակով, բացառությամբ ՆՊԱ-ի նմուշների, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք․
- ցուցահանդեսներին, տոնավաճառներին ու միջազգային հանդիպումներին ցուցադրության համար նախատեսված արտադրանքի, ինչպես նաև արտադրանքի նման ցուցադրության ընթացքում օգտագործման կամ ցուցահանդեսներին, տոնավաճառներին և միջազգային հանդիպումներին օգտագործման համար․
- որպես հետազոտությունների ու փորձարկումների համար նախատեսված փորձանմուշներ ու նմուշներ՝ համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմնի հետ կնքված պայմանագրի կամ նամակի պատճենը տրամադրելու պայմանով, որը հաստատում է ներմուծվող (ներմուծված) արտադրանքի (ապրանքների)՝ այդ նպատակների համար անհրաժեշտ քանակը (քաշը և ծավալը), լաբորատորիաների, արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, չափման միջոցների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիայի) անցկացման, դիզայնի ուսումնասիրման նպատակով․
- նախկինում օգտագործված (շահագործված),
- եզակի օրինակներով (քանակներով) ներմուծվող (ներմուծված), որոնք նախատեսված են մեկ արտաքին առևտրային պայմանագրով՝ ներմուծողի կողմից բացառապես անձնական օգտագործման համար (այդ թվում՝ գիտահետազոտական կամ ներկայացուցչական նպատակների համար, որպես հուշանվերներ կամ գովազդային նյութեր)։
- Սույն տեխնիկական կանոնակարգի կանոնակարգման օբյեկտ չեն հանդիսանում հետևյալ արտադրանքը՝
- ծխախոտային արտադրատեսակները, մասնավորապես՝ ծխախոտային տերևից և (կամ) այլ մասերից ամբողջությամբ կամ մասնակիորեն պատրաստված արտադրանքը, որոնք պատրաստված են այնպես, որ օգտագործվեն ծծելու, ծամելու կամ քթով ներշնչելու համար․
- դեղ հանդիսացող հեղուկները,
- այն արտադրանքը, որն արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն արտահանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս․
- բնական նիկոտին պարունակող պարենային արտադրանք:
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները և դրանց սահմանումները ՝
- սպառողական փաթեթվածք՝ վերջնական սպառողին իրացվող արտադրանքի կամ վաճառքի համար նախատեսված փաթեթվածք.
- պարկուճ (քարթրիջ)՝ ՆՄՀ-ի բաղադրատարր, որն իրենից ներկայացնում է ՆՄՀ-ի համար արդյունաբերական եղանակով լցոնված հեղուկով տարողություն և որը կարող է ներկառուցվել ՆՄՀ- ի մեջ,
- բաղադրիչ՝ բաղադրատարր, որն օգտագործվում է նիկոտին պարունակող արտադրանքի լցանյութի արտադրության մեջ և առկա է նիկոտին պարունակող պատրաստի արտադրանքում, ներառյալ՝ փոփոխված ձևում,
- աէրոզոլ՝ գազային վիճակում գտնվող պինդ և (կամ) հեղուկ մասնիկների կախույթ, ներառյալ ծխախոտային գոլորշի, որը ստացվում է լցանյութից՝ ցանկացած եղանակով՝ բացառությամբ լցանյութի այրումից (ծխալուց),
- համակցված արտադրանք՝ նիկոտին պարունակող արտադրատեսակ, որն ունի երկու կամ ավելի տարբեր տեսակի լցանյութեր, որոնցից առնվազն մեկը պարունակում է նիկոտին (նիկոտինի աղեր) և որի ըստ նշանակության կիրառման արդյունքում առաջանում է սպառողի կողմից ներքաշվող աէրոզոլ, որը պարունակում է նիկոտին կամ նիկոտինի աղեր․
- տաքացվող ծխախոտային արտադրատեսակ՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակ՝ կազմված արտադրական և (կամ) այլ վերամշակում անցած ծխախոտից՝ հավելումների օգտագործմամբ կամ առանց հավելումների և նախատեսված է միայն տաքացման սարքով օգտագործման համար՝ առանց այրման կամ կիսաայրման.
- տարողություն՝ ՆՊԱ-ի համար նախատեսված տարա, որն օգտագործվում է ՆՄՀ-ի լիցքավորման համար, չի հանդիսանում ՆՊԱ-ի բաղադրատարր և չի կարող տեղադրվել ՆՊԱ-ի մեջ,
- լցոն՝ ՆՊԱ-ի հիմնական տարր (ներառյալ՝ ծխախոտի խյուս, հեղուկ, գել, փոշի և այլն), որից և (կամ) որի միջոցով ՆՊԱ շահագործման ընթացքում ձևավորվում է սպառողի կողմից ներքաշվող՝ նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող աէրոզոլ,
- նիկոտին պարունակող արտադրանք (ՆՊԱ)՝ սպառողի կողմից ՆՄՀ-ի շահագործման ընթացքում առաջացող նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող աէրոզոլ ներքաշելու միջոցով օգտագործման համար նախատեսված արտադրատեսակ,
- ՆՄՀ՝ ՆՊԱ-ի շահագործման համար անհրաժեշտ սարք (ներառյալ էլեկտրոնային գոլորշիչ, էլեկտրոնային ծխախոտ, էլեկտրոնային գոլորշու գեներատոր, տաքացման համար սարք և այլն), որն անհրաժեշտ է լցոնից սպառողի կողմից ներքաշվող աէրոզոլ ստանալու համար (ՆՊՀ-ն կարող է կառուցվածքով միացված լինել ՆՊԱ-ի հետ),
- նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգ (ՆՄԷՀ)` էլեկտրոնային սարք, որն ապահովում է ՆՊԱ-ի համար նախատեսված հեղուկի վերածումը սպառողի կողմից ներքաշվող աէրոզոլի՝ առանց այրման,
- ծխախոտային խառնուրդ՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակով կամ համակցված արտադրատեսակով լցոն, որը պարունակում է արդյունաբերական և (կամ) այլ վերամշակում անցած ծխախոտ՝ այլ բաղադրատարրերի (հավելումների) ավելացմամբ կամ առանց դրանց,
- ՆՊԱ-ի շահագործում՝ սպառողի կողմից նիկոտինի կամ նիկոտինի աղեր պարունակող աէրոզոլի ներքաշում, որը ստացվում է ՆՊԱ-ի լցոնից ՆՊՀ-ի միջոցով,
- բուրավետիչ՝ համ և (կամ) բույր հաղորդելու համար նախատեսված հավելում,
- վնասակար կամ հնարավոր վնասակար նյութեր՝ արտազատվող նյութեր, որոնք վնասում են կամ կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը,
- արտազատվող նյութեր՝ քիմիական տարրեր կամ միացություններ, որոնք արտազատվում են արտադրանքի նպատակային օգտագործման ընթացքում, ներառյալ նիկոտին պարունակող աէրոզոլում պարունակվող նյութեր, որոնք սպառողը ներքաշում է,
- հավելում՝ ծխախոտից բացի տաքացվող ծխախոտային արտադրատեսակին (ծխախոտային խառնուրդին) ավելացվող ցանկացած հումք կամ նյութ,
- ծխախոտի տաքացում՝ ջերմային ներգործություն (այրումը բացառող ջերմափոխանցման ցանկացած եղանակով) տաքացվող ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային խառնուրդի) վրա, որի օգտագործման ընթացքում առաջանում է նիկոտին պարունակող աէրոզոլ,
- տաքացման համար սարք՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակի հետ օգտագործման համար նախատեսված սարք, որը նիկոտին պարունակող աէրոզոլի առաջացման նպատակով ապահովում է տաքացվող ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային խառնուրդի) ուղղակի կամ անուղղակի տաքացում՝ առանց վերջինիս այրման:
- ոչ ծխախոտային նյութեր՝ տաքացվող ծխախոտային արտադրատեսակ արտադրատեսակի կազմի մեջ մտնող նյութեր (բացառությամբ տաքացվող ծխախոտային արտադրատեսակ (ծխախոտային խառնուրդի), ներառյալ հավելումները), որոնք վերջինիս հաղորդում են արտադրողի կողմից սահմանված բնութագրերը, առանձնահատկությունները և ձևը, ներառյալ՝ թուղթ, ֆիլտր, թանաք, սոսինձ, պատիճ (կապսուլ) և այլն,
- մատակարար՝ ՄՊԱ-ի, ՆՊՀ-ի սարքի կամ ՆՄՀ-ի արտադրող, ներկրող կամ մատակարար,
- պիտանիության ժամկետ՝ ՆՊԱ-ի նպատակային օգտագործման համար նախատեսված ժամանակահատված, որի լրանալուց հետո ՆՊԱ-ն նպատակային օգտագործման համար այլևս պիտանի չէ,
- պահպանման ժամկետ՝ ժամանակահատված, որի ընթացքում արտադրողի կողմից սահմանված պահպանման պայմաններին համապատասխան պահելու դեպքում ՆՊԱ-ն պահպանում է բնութագրիչները և հատկանիշները՝ ըստ նշանակության: Պահպանման ժամկետի լրանալը չի նշանակում, որ արտադրանքը նպատակային օգտագործման համար պիտանի չէ։
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
- Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ՆՊԱ պ
-
Discussed
23.06.2021 - 11.07.2021
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 5631
Print