Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների նախագահի կողմից ներկայացված գրությունը՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ, որոնք ապօրինի շրջանառվում են ՀՀ-ում և «մեթիլ սպիրտ» նյութի շրջանառության հետ կապված իրավակարգավորումների վերաբերյալ:

«Մեթիլ սպիրտ (մեթանոլ)»-ը ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» հավելվածի N4 ցուցակով սահմանված պրեկուրսորների ցանկում, որի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է, և որի նկատմամբ սահմանված է հսկման եղանակներ: «Մեթիլ սպիրտ»-ը ընդգրկված չէ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 21.04.2015թ. N 30 որոշման 2-րդ հավելվածի 2.12 կետով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում: Վերջինս ընդգրկված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015 թ.-ի թիվ 30 որոշմամբ հաստատված 2.13 կետով հաստատված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի» ցանկում: Այսինքն առկա են անհամապատասխանություններ ազգային և վերազգային իրավական ակտերում, որոնք կարիք ունեն համապատասխանեցման: Հարկ է նշել, որ «Մեթիլ սպիրտ»-ը ընդգրկված չէ նաև ՄԱԿ-ի կոնվենցիաների հսկման ենթակա նյութերի ցանկերում:

«Մեթիլ սպիրտ»-ը ընդգրկված չէ նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը ևդրանց խոշոր չափերը սահմանելու մասին» հավելված 3-ում (Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը) N707-Ն որոշմամբ հաստատված հավելվածների ցանկերում:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 Նախագծում նշված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Հանդիսանում են լիզերգինաթթվի ածանցյալը:

 Առկա իրավակարգավորումներով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» հավելվածի N4 ցուցակով սահմանված պրեկուրսորների ցանկում ընդգրկված նյութերի ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ է համապատասխան գործունեության լիցենզիա՝ «Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր կամ դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ իրացման լիցենզիա» (տրամադրող ՀՀ ԱՆ):

Մինչդեռ «Մեթիլ սպիրտ»-ը ընդգրկված լինելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015 թվականի թիվ 30 որոշմամբ հաստատված 2.13 կետով հաստատված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի» ցանկում, ներմուծման կամ արտահանման գործընթացը իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված լիցենզիայի հիմքով, այսինքն ներմուծման համար մեկանգամյա լիցենզիայի անհրաժեշտություն չկա: Սույն անհամապատասխանությունները ստեղծում են անհարմարություններ տնտեսվարող սուբյեկտների մոտ, քանի որ վերջինս չօգտագործվելով բժշկական կամ դեղագործական նպատակներով: Հարկ է նշել, որ սույն նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել ՀՀ-ում գործող հսկման ենթակա նյութերի ցանկերը: 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով նախատեսվում է նյութերը ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի Հայաստանի Հանրապետությունում «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:

«Մեթիլ սպիրտ»-ի դեպքում` Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման հավելվածով հաստատված 4-րդ ցանկը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ.-ի N30 որոշման 2.12 կետով սահմանված ցանկին: 

  1. Ակնկալվող արդյունքը

Հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:

 Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկերում ընդգրկելուց հետո անհրաժեշտ է կատարել փոփոխություններ նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» թիվ N707-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

  • Discussed

    21.06.2021 - 06.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6120

Print