Under development
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի հունիսի 24-ի N 441-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել հրամանագրով Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովին, Արտյոմ Սամվելի Տավակալյանին, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինին, Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովին, Արկադի Սամվելի Սուրուջյանին, Մհեր Ալեքսանի Պետրոսյանին, Միքաել Արայի Պողոսյանին, Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հուլիսի 22-ի N 518-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել Արկադի Սուրենի Մկրտիչյանին և
Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի հունիսի 23-ի N 480-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել Անդրե Մ Քորիի Սփայթին:
«Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովին, Արտյոմ Սամվելի Տավակալյանին, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինին, Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովին, Արկադի Սամվելի Սուրուջյանին, Մհեր Ալեքսանի Պետրոսյանին, Միքաել Արայի Պողոսյանին և Անդրե Մ Քորիի Սփայթին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովին, Արտյոմ Սամվելի Տավակալյանին, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինին, Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովին, Արկադի Սամվելի Սուրուջյանին, Մհեր Ալեքսանի Պետրոսյանին, Միքաել Արայի Պողոսյանին Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի № 122-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, Արկադի Սուրենի Մկրտիչյանին և Անդրե Մ Քորիի Սփայթին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի № 790-Ա որոշմամբ տարկետում են տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:
Քանի որ նրանց 26 տարին լրանում է 2021 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովին, Արտյոմ Սամվելի Տավակալյանին, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինին, Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովին, Արկադի Սամվելի Սուրուջյանին, Մհեր Ալեքսանի Պետրոսյանին, Միքաել Արայի Պողոսյանին, Արկադի Սուրենի Մկրտիչյանին և Անդրե Մ Քորիի Սփայթին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովը, Արտյոմ Սամվելի Տավակալյանը, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինը, Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովը, Արկադի Սամվելի Սուրուջյանը, Մհեր Ալեքսանի Պետրոսյանը, Միքաել Արայի Պողոսյանը, Արկադի Սուրենի Մկրտիչյանը և Անդրե Մ Քորիի Սփայթինը հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում և մասնակցությունը Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին:
Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովը, Արտյոմ Սամվելի Տավակալյանը, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինը, Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովը, Արկադի Սամվելի Սուրուջյանը, Մհեր Ալեքսանի Պետրոսյանը, Միքաել Արայի Պողոսյանը, Արկադի Սուրենի Մկրտիչյանը և Անդրե Մ Քորիի Սփայթինը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
«Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում :
-
Discussed
17.06.2021 - 07.07.2021
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4400
Print