Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում կառուցապատման խնդիրների կարգավորման և գոյություն ունեցող նորմատիվ պահանջների արդիականացման նպատակահարմարությունից:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Քաղաքային և գյուղական բնակավայրերում ավտոտեխսպասարկման կետերի (կայանքների) նախատեսման վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության կոմիտե են դիմում ՀՀ մարզերի գյուղական և քաղաքային համայնքները՝ ավտոտեխսպասարկման կետեր (կայանքներ) կառուցելու և համապատասխան դիրքորոշում լիազոր մարմնից ստանալու ակնկալիքով:

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 263-Ն հրամանով ՀՀ տարածքում ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման համար սահմանված են նորմեր, որոնք նախատեսում են 1 տեխսպասարկման կետի մասով առնվազն 200 ավտոմոբիլների տեղակայում և այդ գործընթացի ապահովման համար հողամասի հատկացման մեծ մակերեսներ: Նշված չափորոշիչը գրեթե կիրառելի չէ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ քաղաքային և առավել ևս գյուղական բնակավայրի համար, որտեղ նմանատիպ սպասարկման կետի հզորությունը անմիջականորեն պայմանավորված  է բնակավայրերի (շատ դեպքերում  սակավաթիվ) բնակիչների քանակով:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ խնդրի կարգավորումը ենթադրում է նաև որոշակի քանակով աշխատատեղերի և ՀՀ մարզերի բնակչության զբաղվածության ապահովում՝ առաջարկվել է նշված նորմերի 305-րդ կետում կատարել փոփոխություն և ավտոտեխսպասարկման կայանքների համար սահմանել  իրատեսական չափորոշիչ՝ ըստ եռաստիճան դասակարգման՝ մինչև 10 ավտոմոբիլների, 11-30 և 30-ից ավելի ավտոմոբիլների համար:

 

Անհատական բնակելի տներից խաղահրապարակների հեռավորության վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 263-Ն հրամանով բնակելի միկրոշրջաններում  երեխաների խաղահրապարակների, մեծահասակների հանգստի վայրերի և մարզահրապարակների տեղակայումը և հեռավորությունները դասակարգված չեն ըստ բազմաբնակարան և անհատական բնակելի տների: Բազմաթիվ են քաղաքացիների՝ անհատական բնակելի տների սեփականատերերի բողոքները նմանատիպ՝ հանրային նշանակության խաղահրապարակների և մարզահրապարակների տեղակայման վայրերի վերաբերյալ, որտեղ խաղահրապարակներից արձագանքվող աղմուկը խաթարում է  նշված տների բնակիչների անդորրը: Բացի այդ, առավոտից մինչև ուշ երեկո այդ հրապարակներում իրենց հանգիստը կազմակերպող՝ հարակից շենքերի  քաղաքացիների կողմից աղտոտվում է ողջ միջավայրը՝ այդ թվում անհատական բնակելի տների հողամասի սահմանագիծը՝ ցանկապատի ամբողջ երկայնքով:

Հարկ է նշել, որ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվել են «Բնակելի շենքեր. Մաս II. Անհատական բնակելի տներ» շինարարական նորմերի մշակման աշխատանքներ (պետական գնման պայմանագիր N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/23, 23.04.2021թ, <Ատրիում Պրո Ստուդիո> ՍՊԸ), որոնց կատարման համար սահմանվել է 350 օրացուցային օր:

Միաժամանակ, խնդրի առնչությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2020 թվականի դեկտեմբերի 10-ի №01/14.1/9206-2020 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան ու ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ նշված նորմերում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակահարմարության վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի 30.12.2020թ N01/18-Ք-1424 գրության համաձայն՝ շինարարական նորմերում փոփոխություն կատարելու վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել:

Ակնհայտ է, որ անհատական բնակելի տների մասով նոր նորմերի մշակման գործընթացը բավականաչափ ծավալուն է և ժամանակատար, ուստի խնդիրը առավել սեղմ ժամկետում կարգավորելու համար նպատակահարմար է համարվել  փոփոխությունն առաջնահերթ դիտարկել գոյություն ունեցող «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ

 

4. Ակնկալվող արդյունքը

Քաղաքաշինական ընթացիկ խնդիրների կարգավորման ապահովում, քաղաքացիների բողոքների բավարարում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈւՆՄԱՆ  ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ  ՍՊԱՍՎԵԼԻՔ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N263-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման առնչությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չեն սպասվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N263-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը տեղադրվել է  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքէջերում:

 

2. Հասարակության մասնակցությունը

«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N263-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

  • Discussed

    17.06.2021 - 02.07.2021

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5429

Print