ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կողմից մի շարք նոր տեխնիկական կանոնակարգերի ընդունմամբ, որոնց մի մասն արդեն իսկ ուժի մեջ են մտել, սակայն մյուս մասը՝ ընդունված են, բայց մոտակա ժամանակահատվածում են ուժի մեջ մտնելու։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Եվրասիական տնտեսական միության կողմից ներկայումս արդեն ընդունված են թվով 49 տեխնիկական կանոնակարգ, որոնցից 41 տեխնիկական կանոնակարգ՝ համաձայն «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» 55-րդ կետի 5-րդ մասի պահանջի արդեն ներառված է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշմամբ հաստատված ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինների ցանկերում։ Քանի որ ԵԱՏՄ կողմից ընդունվել են նաև 8 նոր տեխնիկական կանոնակարգ, որոնց նկատմամբ ևս անհրաժեշտ է վերահսկողություն իրականացնել, ուստի կատարվել են սույն լրացումները՝ նախատեսելով 1 տեխնիկական կանոնակարգ հավելված N1-ում, 3 տեխնիկական կանոնակարգ հավելված N2-ում և 4 տեխնիկական կանոնակարգ հավելված N3-ում։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում քաղաքականությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան՝ որպես ԵԱՏՄ անդամ պետության պարտավորությունների կատարում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման ընդունման նպատակը ԵԱՏՄ կողմից նոր ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ-ում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերահսկողության ապահովումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում կսահմանվի նաև նոր ընդունված ութ տեխնիկական կանոնակարգերի համար ԵԱՏՄ պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսեր չի նախատեսվում
-
Discussed
15.06.2021 - 30.06.2021
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 5311
Print