ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտի կանոնակարգման անհրաժեշտությամբ, մասնավորապես, տեխնիկական կանոնակարգման ոլորտը կանոնակարգող ԵԱՏՄ օրենսդրությամբ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որի ԱՏԳԱԱ ծածկագիրն առկա է տվյալ տեխնիկական կանոնակարգին կից ցանկում, մաքսային հայտարարագրման ժամանակ ներմուծելիս պետք է ուղեկցվի համապատասխանության գնահատման փաստաթղթով։ Մինչդեռ ՀՀ-ում գործող նշված կառավարության որոշումը հակասության մեջ է մտնում ԵԱՏՄ օրենսդրության հետ՝ թույլատրելով այն ներմուծել առանց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման՝ հետագա արտահանման պայմանով։ Նշված կառավարության որոշումը հնարավորություն է ընձեռնում անբարեխիղճ տնտեսավարողներին ներմուծել արտադրանքը ու չապահովել հետագա արտահանման գործընթացը։ Տվյալ դեպքում ստեղծված իրավիճակում առկա չէ հսկողության/վերահսկողության որևէ մեխանիզմ, որը հնարավորություն ընձեռնի պետական կառավարման մարմնին ապահովել տվյալ արտադրանքի տեղաշարժի (շուկայահանման և իրացման բացառման տեսանկյունից) հետևելիությունը։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Համաձայն ՀՀ կառավարության 18.02.2016 թ. N 134-Ն որոշման ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող այն արտադրանքի համար, որը հետագայում պետք է արտահանվի ԵԱՏՄ անդամ այլ պետություններ թույլատրվում է այն ներմուծել առանց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման։ Սակայն ներկայումս ստեղծված իրավիճակում փորձը ցույց է տալիս, որ այդ արտադրանքը հետագայում չի արտահանվում ԵԱՏՄ անդամ այլ պետություններ, հայտնվում է ՀՀ շուկայում՝ առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի, ինչը կարող է վտանգ ներկայացնել մարդու առողջությանը հանդիսանալով ոչ անվտանգ արտադրանք։ Հաշվի առնելով այն փաստը, որ նշված իրավական ակտով նախատեսվող արտոնությունով հակասություն է առաջանում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների կատարման հետ և կարող է որպես խոչընդոտ դիտարկվել ներքին առևտրում, ուստի հետագա իրավական հակասություններից խուսափելու նպատակով այն անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում քաղաքականությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան՝ որպես ԵԱՏՄ անդամ պետության պարտավորությունների կատարում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման ընդունման նպատակը ԵԱՏՄ կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ-ում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն է՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում կապահովվի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան՝ ԵԱՏՄ կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսեր չեն նախատեսվում։
-
Discussed
15.06.2021 - 30.06.2021
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 4968
Print