ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 483-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
Ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդյունաբերական պարկերին վերաբերող սահմանումներ/հասկացություններ առկա չեն։
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս Նախարարության կողմից մշակվող տնտեսական քաղաքականությունը նախատեսում է դրանց կառուցում, ուստի անհրաժեշտ է որպես առաջին քայլ սկսել համապատասխան ստանդարտներ մշակելու գործընթացից։
Նշված նորարարական ենթակառուցվածքային օբյեկտների կազմակերպման և գործարկման միասնական պահանջներ ձևավորելու ու ազգային ստանդարտով հաստատելու, դրա հիման վրա հետագայում նորմատիվ իրավական ակտ, ինչպես նաև արտոնությունների և պետական աջակցության տրամադրման թափանցիկ մեխանիզմներ նախատեսող օրենսդրություն մշակելու համար անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման մեջ կատարել փոփոխություն։
-
Discussed
15.06.2021 - 30.06.2021
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 4700
Print