Add to favourites

«Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան 

 

  1. Սույն օրենքը կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, սույն օրենքով նախատեսված կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություններ) գործարարների շահերի ներկայացման և պաշտպանության, գործարարների շահերի պաշտպանի (այուհետ՝ Պաշտպան) լիազորությունների և նշանակման կարգի, գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծման և գործունեության կարգի ու պայմանների, ինչպես նաև գործարարների շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:  

 

Հոդված 2.  Օրենքի նպատակը

  1. Սույն օրենքի նպատակը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված արդյունավետ մեխանիզմների և ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների խթանման կոռուպցիոն ռիսկերի նվազեցման լրացուցիչ երաշխիքների ամրագրումը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) Գործարար՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձ.

2) Կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ կազմակերպություն, որի գործունեությունն անմիջականորեն առնչվում է գործարար ոլորտին կամ այլ կերպ ազդում գործարարների շահերի կամ գործարար միջավայրի վրա.

3) Գործարարների շահերի պաշտպանի գրասենյակ՝ (այսուհետ՝ Գրասենյակ) ոչ առևտրային կազմակերպություն, որի հիմնական խնդիրը գործարարների շահերի պաշտպանի մասնագիտական գործունեությանն օժանդակելն է.

 

 

Գ Լ ՈՒ Խ 2

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

 

Հոդված 4. Գործարարների շահերի պաշտպանը

 

  1. Գործարարների շահերի պաշտպանը (այուհետ՝ Պաշտպան) սույն օրենքով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Կազմակերպություններում գործարարների շահերը ներկայացնող և դրանց պաշտպանությունն իրականացնող անձ է, որի գործունեությունն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, վարչարարական խոչընդոտների և գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
  2. Պաշտպանի անկախության և գործունեության երաշխիքները սահմանվում են սույն օրենքով:

 

Հոդված 5. Պաշտպանի խնդիրները

 

  1. Պաշտպանի գործունեության խնդիրներն են՝

1) գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքու

  • Discussed

    26.07.2017 - 11.08.2017

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9467

Print