Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներում փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի n 486-Ն ԵՎ n 493-Ն ՈՐՈՇՈւՄՆԵՐՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներում փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է` հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշումը։
2. Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության 2016 թ. մայիսի 12-ի N 486-Ն որոշմամբ օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ ՀՀ կառավարության 2016 թ. մայիսի 12-ի N 493-Ն որոշմամբ սահմանվել են օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը։
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը՝ Միասնական սոցիալական ծառայությանն են վերապահվել օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու, մերժելու, դադարեցնելու գործընթացների կազմակերպումը։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Միասնական սոցիալական ծառայությունը, որն էլ կիրականացնի վերոնշյալ գործառույթները ՀՀ կառավարության 2016 թ. մայիսի 12-ի N 493-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով։
Զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով Զբաղվածության պետական գրասենյակը տարածքային կենտրոններից ստացած և ամփոփած ֆինանսավորման հայտ-պահանջագիրը ներկայացնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որն էլ ուղարկում էր ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գրասենյակի անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով։ Ներկայումս ՀՀ պետական բյուջեով նախատեսված և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները տեղափոխվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն և, հետևաբար, հայտ-պահանջագիրը, որպես բյուջեի ստորադաս կարգադրիչ, Միասնական սոցիալական ծառայության կողմից է ներկայացվելու ՀՀ ֆինանսների նախարարություն։
ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ նախատեսված է, որ «Աշխատաշուկայում անմրցունակ ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում» և «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրերի ֆինանսավորման կարգերը՝ ըստ սահմանված օրենսդրության, հաստատվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով , քանի որ ընդգրկված էին ՀՀ ֆինանսների նախարարության յուրահատկություններ ունեցող ծրագրերի ցանկում։
Ներկայումս զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է միասնական կարգով՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից, վերոհիշյալ ծրագրերը չեն ներառվել վերը նշված ցանկում և, հետևաբար, անհրաժեշտություն չկա առանձնացնելու ֆինանսավորման կարգերը։
Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 30.1-ին հոդվածի 1-ին մասի՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար: Նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փախստականի նույնականացման քարտը փախստականի անձը և ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Ներկայումս նշված փաստաթուղթը ինչ-ինչ պատճառներով չի տրամադրվում փախստականներին։ Ուստի, նախագծով առաջարկվում է «կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում անձը և օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը» բառերով։
Նախագծով հստակեցվել է նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի անվանումը․ «ազգային վիճակագրական ծառայության» բառերը փոխարինվել են «վիճակագրական կոմիտեի» բառերով։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կազմակերպումը, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման գործընթացը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին համապատասխան։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:
-
Discussed
02.06.2021 - 17.06.2021
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 5057
Print