ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «...........» 2021 թվականի N ...... -Ն
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-499-Ն օրենքի 3-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Սահմանել արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021թ. ____________
ք.Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
-------------ի -------ի N -------Ն որոշման
ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման հետ կապված հարաբերությունները։
- Կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը (այսուհետ՝ Թույլտվություն) ենթակա է վերաձևակերպման տվյալ բնակավայրերը ներառող համայնքների ղեկավարների (այսուհետ՝ համայնքի ղեկավար) կողմից։
- Բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ունեցող գովազդակիրը (այսուհետ՝ Գովազդակիր) թույլտվությունը վերաձևակերպելու նպատակով համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում (այսուհետ՝ Դիմում)՝ համաձայն ձև 1-ի:
- Դիմումին կցվում են՝
- Թույլտվության բնօրինակը,
- գովազդային վահանակի էսքիզի լուսանկար.
- տարածքի 2 լուսանկար (10x15 չափսի) տարբեր դիրքերից, որտեղ սխեմատիկ նշված լինի գովազդի դիրքը ճանապարհի նկատմամբ.
- ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնության պատճեն
- եթե դիմումը ներկայացվում է Գովազդակրի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորվածիանձը հաստատող փաստաթղթի պատճենը:
- Համայնքի ղեկավարը մերժում է Թույլտվության վերաձևակերպումը, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը համայնքի ղեկավարի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում Գովազդակիրը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը:
- Սույն հավելվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելու կամ հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում համալրելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարն ընդունում է Թույլտվության վերաձևակերպման մասին որոշում՝ այդ մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով տեղեկացնելով Գովազդակրին:
7․ Թույլտվության վերաձևակերպման մասին որոշումը Գովազդակրին է տրամադրվում Թույլտվության բնօրինակի հետ միասին։
ՁԵՎ 1
Հայաստանի Հանրապետության --------մարզի -----------համայնքի ղեկավար
———————————————ին (Անուն, Ազգանուն)
Դիմող՝ —————————————
(ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն,
իրավաբանական անձի դեպքում՝ անվանում,
հասցե/ գործունեության իրականացման վայր, կոնտակտային տվյալներ)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ վերաձևակերպել Կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու նպատակով ինձ տրամադրված ‑—————————————— թույլտվությունը։
Դիմող՝ ———————————
(ստորագրություն)
անուն, ազգանուն
———————
(ամսաթիվ)