Add to favourites

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019 ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019 ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառման կազմակերպման և անցկացման ընդհանուր համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետև՝ Հանձնաժողով) և հաստատել Հանձնաժողով անհատական կազմը՝ համաձայն հավելված 1-ի,
  2. Հաստատել «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառման անցկացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի,
  3. «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառման աշխատանքների կազմակերպման և իրականացման օպերատոր նշանակել Հայաստանի զարգացման հիմնադրամին,
  4. Հայաստանի զարգացման հիմնադրամին գործադիր տնօրենին՝ երկու ամսվա ընթացքում նախապատրաստել և Հանձնաժողովին ներկայացնել «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառման պաշտոնական ծրագիրը, ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը,
  5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ Հանձնաժողովի հավանությամբ ապահովել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից մշակված «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառման ծրագիրը, ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության

20   թ.  -------------- --- -ի

N     -Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վաչե Գաբրիելյան

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ՀՀ միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար (Հանձնաժողովի  նախագահ)

 

 

Վահան Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

 

 

Սուրեն Կարայան

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

 

 

Լևոն Մկրտչյան

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

 

 

Վարդան Արամյան

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

 

 

Ռոբերտ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

 

Արմեն Ավակ Ավակյան

Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

 

 

 

Ալեքսանդր Խաչատուրյան

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

 

Զարմինե Զեյթունցյան

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)

 

 

Արմեն Բալդրյան

Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ (համաձայնությամբ)

 

 

Ալեքսանդր Եսայան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)

 

 

Կարեն Վարդանյան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

 

 Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության

201  թ. ____________ -ի

N որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019 ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Uույն աշխատակարգով կանոնակարգվում է Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառման անցկացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

3. Հանձնաժողովի նպատակներն են՝

1) համակարգել «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառման նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները,

2) համակարգել «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառման կազմակերպման գործընթացում շահառուների լայն շրջանակների ներգրավմանը,

3) ապահովել «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառման հետ կապված համագործակցության համակարգումը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 4. Հանձնաժողովին վերապահվում է հետևյալ գործառույթները՝

1) հաստատել «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառման ծրագիրը, ծախսերը և ժամանակացույցը,

2) յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ քննարկել «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառման Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքը,

3) քննարկել միջոցառման համակարգման հետ կապված այլ հարցերը:

 

      VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

5. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 9-րդ կետին համապատասխան։

6. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը։

7. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը կարող է վարել անդամներից մեկը՝ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

8. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի oրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի զեկուցմամբ:

9. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ։

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի կազմի առնվազն երկու երրորդը։

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։

12.Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և հիմք է հանդիսանալու վերջնական կարծիքի համար:

13. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, oրվա, ժամի և նիստի oրակարգի մասին քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման oրվանից առնվազն 3 oր առաջ:

14. Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների, մասնավոր ընկերությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

15. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:

 

 V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

16. Հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության փոխվարչապետն է:

17. Հանձնաժողովի նախագահը՝

1) համակարգում է հանձնաժողովի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը,

3) ներկայացնում է հանձնաժողովը այլ մարմինների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և անձանց հետ հարաբերություններում,

4) համակարգում է հանձնաժողովի քարտուղարության ընդհանուր աշխատանքները,

5) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

6) իր բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է վարել հանձնաժողովի նիստը.

7) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգը,

8) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝

1) հանձնաժողովի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնելու հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ հանձնաժողովի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:

19. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝

1) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է անդամակցությունը խորհրդին։

21. Հանձնաժողովի անդամի նիստին մասնակցության անհնարինության դեպքում, տվյալ անդամը այդ մասին նախօրոք պետք է գրավոր տեղեկացնի հանձնաժողովի նախագահին՝ նշելով նիստին իր փոխարեն մասնակցող անձի տվյալները(անուն, ազգանուն):

 VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

22. Հանձնաժողովի քարտուղարության իրավասությունները վերապահվում է Հայաստանի զարգացման հիմնադրամին:

23. Հանձնաժողովի քարտուղարությունը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին,

2) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

3) ապահովում է հանձնաժողովի նիստի որոշումների նախագծերի կազմումը,

4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը,

5) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները,

6) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների տրամադրումը հանձնաժողովի անդամներին և համապատասխան կազմակերպություններին։

7) հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով հրավիրում են խորհրդակցություններ:

  • Discussed

    26.07.2017 - 16.08.2017

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8643

Print