Add to favourites

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՊԵՏԱԿԱՆ  ԳՈՒՅՔԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2006-2007  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2016 ԹՎԱԿԱՆԻ  ՏԱՐԵԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2006-2007  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԾՐԱԳՐԻ 

                 ԿԱՏԱՐՄԱՆ 2016  ԹՎԱԿԱՆԻ  ՏԱՐԵԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ                

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:
  2. Հաշվետվությունն ընդգրկում է 2016թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
  3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել <<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր): <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ <<Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը>> և <<նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և <<փոքր>> օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից>>: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:
  4. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել են հետևյալ հետևյալ փոփոխություն և լրացում.

1) <<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-220-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել 4-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, որով ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները հանվել են տնտեսության այն ճյուղերի և ոլորտների ցանկից, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում,

 2)  Ծրագրի N1 ցանկը համլրվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընկերությունների ցանկով, որտեղ ընդգրկվել է 90075 ծածկագրով <<Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերությունը:

  1. Հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել Պետական գույքի մասնավորեցվման մասին թվով 3 ՀՀ կառավարության որոշման նախագծեր, որոնցից 2-ն ընդունվել են ՀՀ կառավարության կողմից, այդ թվում` .

1) <<Արթիկի նավթամթերք>> ՓԲԸ-ի բաժնետոմսեր աճուրդով մասնավորեցնելու մասին որոշումը, գնորդ չլինելու պատճառով աճուրդը չի կայցել: ՀՀ կառավարության կողմից, հաշվետու ժամանակահատվածում, ընդունվել է նաև «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ի լուծարելու մասին որոշում,

2) <<Գուգարք> ՓԲԸ-ի կազմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքի մասնավորեցման մասին որոշումը: Գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է հայտնի գնորդին:

  1. 6. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 62,954 մլն դրամ, որից` ընկերությունների /ձեռնարկությունների/ մասնավորեցումից ստացված միջոցները՝ 39,065 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված <<փոքր>> օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 23,888 մլն դրամ:
  2. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 61,433 մլն դրամ:
  3. Համաձայն <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2016 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 1,521 մլն դրամ:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

 

 

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
  2. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ  ԵՎ  ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

  1. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 1 օբյեկտ:

2) Ողղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտի և դրա գնորդի կողմից ստանձնած պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:

 

  1. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը

1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2016 թվականի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման  և այլ տիպի պարտավորություններ են ստանձնել թվով 11 գնորդ: Թվով 5 գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 341,5 մլն դրամ: Սսոցիալական երաշխիքների ապահովման մասով թվով 5 գնորդի կողմից նախատեսվել է ստեղծել 66 աշխատատեղ, թվով 4 գնորդ ստանձել է այլ  տիպի պարտավորություններ:

2) Մասնավորեցման պայմանագրերով 2016 թվականի ընթացքում դրամով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարվել են թվով 3 գնորդների կողմից, որոնց կողմից կատարած ներդրումները նախատեսված 203,500 մլն դրամի փոխարեն կազմել են 212,167 մլն ՀՀ դրամ:

 3) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ պարտավորությունները կատարվել են 5 գնորդների կողմից, և նախատեսված 66 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է 72 աշխատատեղ:

4) 4 գնորդների կողմից ստանձնված այլ տիպի պարտավորությունները կատարվել են:

5) Նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չի կատարվել 2 գնորդի կողմից, որի արդյունքում 1 գնորդների կողմից չկատարված պարատվորությունների համար հաշվարկվել է ընդհանուր առմամբ 5,000 մլն դրամի տուգանք, իսկ 1 գնորդի կողմից 113,000 մլն դրամի չափով ներդրումային պարտավորության չկատարման խնդրի հետ կապված գրություն է ներկայացվել ՀՀ  կառավարություն` հետագա քայլերը որոշելու համար:

7) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:

 

  1. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը

1) <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:

2) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 9 առևտրային կազմակերպություն:

3) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից`

ա. 1 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:

4) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 20,610 մլն դրամ կրեդիտորական պարտք, որից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 17,011 մլն դրամ, համայնքային բյուջե՝ 1,909 մլն դրամ, աշխատավարձի գծով` 1,690 մլն դրամ:

5) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:

 


 

  1. <<ՓՈՔՐ>> ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

  1. <<Փոքր>> օբյեկտների մասնավորեցման կատարողականը

1) Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի՝ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված <<փոքր>> օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2) Հաշվետու ժամանակահատվածում <<փոքր>> օբյեկտ չի մասնավորեցվել:

3) Նախորդ տարիներին մասնավորեցված <<փոքր>> օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 26,843 մլն դրամ:

 

 

Հավելված 1

 

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁևՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը`ըստ Ծրագրի

 

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմինը

ՀՀ

կառավարության որոշման համարը, ամսաթիվը

Պետական գույքի գնահատ-ված արժեքը (հազ. դրամ)

Վաճառ-քի գինը (հազ. դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-

ները (հազ. դրամ)

Ներդրումային

պարտավորու-

թյունների և սոցիալական երաշխիքների մասին՝ ըստ մասնավորեցման պայմանագրի

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

<<Գուգարք> ՓԲԸ-ի /<Գուգարք> ԿԱՄ/ կազմից առանձնացված Բազումի արտադրամասի գույք /1472.24քմ/  (1266)

ՀՀ Լոռու մարզի Բազում, 1-ին փողոց, թիվ 17

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի  8-ի

N 940-Ա որոշում

26433

1505

չունի

1)Երեք տարվա ընթացքում կատարել ընդհանուր 25 000 հազ. դրամի ներդրումներ, այդ թվում՝

ա. առաջին տարում՝ 10 000 հազ. դրամ,

բ. երկրորդ տարում՝ 7 500 հազ. դրամ,

գ. երրորդ տարում՝ 7 500 հազ. դրամ.

2) ներդրումներն ավարտելուց հետո ստեղծել 6 աշխատատեղ՝ ամսական միջինը 75 հազ. դրամ աշխատավարձով:

Դավիթ Միշայի Սիմոնյան


Հավելված 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հ/Հ

Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը

Նախատեսված պայմանագային պարտավորությունները

Կատարման ժամկետը

Կատարման ընթացքը

     1.         

Հրազդանի կինոցանցի <<Հրազդան> կինոթատրոնի գույք՝ 568ք.մ տարածք և գույք  Կոտայքի մարզ,ք. Հրազդան, Սպանդարյան փող.:

Գնորդ՝ Բագրատ Առաքելյան

 ք.Հրազդան, Շահումյան փող. տ.110

Պայմանագիր` 225-Մ 20.01.2005թ.

Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը

20.01.2016թ.

 

Պահպանվել է

     2.         

<<Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ>> ԲԲԸ-ի 100% բաժնետոմսեր ք. Երևան, Դավիթ Անհաղթի 23:

Գնորդ՝ Աղավնի Մինասյան  ք. Երևան, Մաշտոցի պող.,15շ.,բն.6

Պայմանագիր` 295-Մ 05.02.2013թ.

Կատարել 500,0 հազ.դրամ

 

Ստեղծել 2 նոր աշխատատեղ, նվազագույնը 60 000 ՀՀ դրամի միջին աշխատավարձով, և պահպանել 1 տարվա ընթացքում

 

19.02.2016թ.

Կատարվել է՝ 508 000 ՀՀ դրամ

Ստեղծվել է՝ 11 աշխատատեղ՝ 73000 ՀՀ դրամ աշխատավարձով

 

     3.         

Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոց, թիվ 73 հասցեում գտնվող 1193,4 ք.մ մակերեսով Կրասնոսելսկի կինոցանցի <<ճամբարակ>> կինոթատրոն՝ ընդ որում կինոթատրոնի շենք՝ 994,2 ք.մ, հարթակ՝ 181,2 ք.մ, 2 հատ ծածկ՝ յուրաքանչյուրը 9 ք.մ:

Գնորդ՝ Սոս Սոսյան

 Գեղարքունիքի մարզ,գ. Ճամբարակ, Գետափնյա 41:

Պայմանագիր` 294-Մ 10.05.2012թ.

Ներդրումների ավարտից հետո ստեղծել (8/9 աշխատատեղ  96/108 մարդ/ամիս)ամսական 50 000 դրամի միջին  աշխատավարձով

 

10.05.2016թ.

Կատարված է՝ 8 աշխատատեղ 72 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով

 

 

     4.         

Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքի Կենտրոնական թիվ 4 հասցեում գտնվող Ստեփանավանի կարի ԱՄ-ի արտադրական տեղամասի՝ 579,5 ք.մ մակերեսով ԱՇՕ

Գնորդ՝ Պավլիկ  Զալինյան

 Լոռու մարզ,գ.Գարգառ,Կենտրոնական 6:  

Պայմանագիր` 296-Մ 16.07.2013թ.

Կատարել 3,0 մլն դրամի չափով ներդրումներ

ստեղծել 7աշխատատեղ, յուրաքանչյուր ամսվա համար 40-60 հազ. դրամ միջին աշխատավարձով

 

16.07.2016թ.

 

 

Կատարվել է՝ 3 659 094 ՀՀ դրամ

Ստեղծել է՝ 7 աշխատատեղ 55000 ՀՀ դրամ աշխատավարձով

     5.         

<<Ռեմդիզ> ՓԲԸ Կոտայքի մարզ,գ. Բալահովիտ: <<ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ> ՍՊԸ ք.Երևան, Նոր-Արեշ 24 փող. տուն 29 տնօրեն՝ Ժիրայր Ստեփանյան

 լիզ.անձ՝ Ռուբեն Աղանջանյան:

Պայմանագիր` 857-ՈՒ  13.08.2008թ.

Կատարել 25,0 մլն դրամ

 

25.08.2016թ.

 

Չի կատարվել:

Գործը գտնվում է դատական վարույթում:

 

     6.         

<<Լեռնամետալուրգիայի ինստիտուտ՚>> ՓԲԸ

Ք. Երևան Խանջյան 19:

<<Լեռնամետալուրգիայի ինստիտուտ՚>> ՓԲԸ

Աշխատ. Կոլեկտիվ 40%, Ք. Երևան Խանջյան 19 և <<Արմենիան Քափըր Փրոգրամ>>ՓԲԸ 30 %ՙ

Ք. Երևան Խանջյան 19 և 

<<Մաքուր երկաթի գործարան>> ԲԲԸ 30 %ՙ, ք. Երևան Արցախի 75:

Պայմանագիր` 435 -ՈՒ 22.10.2002թ.

Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը

22.10.2016թ.

 

Պահպանվում է:

     7.         

<<Ս. Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն>> ՓԲԸ  100|% ք. Երևան, Ֆուչիկի 30:

<<Ս. Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն>> ՓԲԸ  Գնորդ՝ Ալեքսանդր Մալայան

Պայմանագիր` 601-ՈՒ 07.10.2003թ.

Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը

07.10.2016թ.

 

Պահպանվում է:

     8.         

<<Լոգիստիկ-կենտրոն>> ՓԲԸ  100% բաժնետոմսեր ք.Երևան, Ազատության 27/1: <<ՄԵՏԷՔՍԻՄ>>  ՍՊԸ ք.Երևան, Ազատության 27/1

տնօրեն՝ Ռաֆիկ Հայրապետյան ք.Երևան, Շինարարների փ.,10/1շ., 68բն

Պայմանագիր` 869-ՈՒ 28.10.2013

Կատարել 200,0 մլն դրամի ներդրումներ և ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ

31.10.2016թ

Կատարված է՝ 208 000 000 ՀՀ դրամ և 22 աշխատատեղ:

     9.         

ՀՀ մշակույթի նախարարության տնօրինության <<Գանձաքար>> կինոթատրոնի 540,9 ք.մ մակերեսով շենք և 0,0855 ՀՀ մշակույթի նախարարության տնօրինության <<Գանձաքար>> կինոթատրոնի 540,9 ք.մ մակերեսով շենք Գնորդ՝ Շահեն Շահինյան

ՀՀ Տավուշի մարզ,գ.Գաանձաքար,1փ.,տուն103

Պայմանագիր` 871-ՈՒ 17.02.2014թ.

Կատարել 113,0 մլն դրամ

 

31.12.2016թ.

 

Չի կատարվել:

Ներդրումային պարտավորության չկատարման խնդրի հետ կապված գրություն է ներկայացվել ՀՀ  կառավարություն` հետագա քայլերը որոշելու համար:

 

   10.         

<<Ռադիո>> ՓԲԸ 100% բաժնետոմսեր   Գեղարքունիքի մարզ,գ. Նորատուս: <<ԵվրոՊրեսս Գրուպ>> ՍՊԸ  Վենդթ պող.,56, 1203, Ժնև, Շվեցարիա տնօրեն՝ Անուշավան Խաչատրյան

լիազ.անձ՝ Գագիկ Ալոյան

Պայմանագիր` 864-ՈՒ 28.12.2010թ.

Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը

29.12.2016թ.

 

Կատարված:

    11.         

<<Գուգարք>> կարի ԱՄ-ի կազմից առանձնացված <<Դարպասի արտադրամաս>>-ի գույք /Լոռու մարզի Դարպաս համայնքում գտնվող՝ 2197,45 ք.մ մակերեսով անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ <<ՎԱԲԱ>>ՍՊԸ ք.Վանաձոր,Թումանյան թիվ 12

 տնօրեն՝ Լուսինե Բարաթյան

Պայմանագիր` 870-ՈՒ 03.02.2014

Առնվազն 6 ամիս ժամկետով ստեղծել 20 աշխատատեղ՝ առնվազն 60 000 դրամ ամսական աշխատավարձով

31.12.2016

 

Ստեղծել է 24 աշխատատեղ:

 


Հավելված 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին

Հ/Հ

Ծածկա-

գիրը` ըստ Ծրագրի

Ընկերության (կազմակերպության) անվանումը

Հիմնադիրը

Լուծարման մասին ՀՀ կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը

Լուծարման ընթացքը

 
 

1

2

3

4

5

6

 
  1.  

60216

Գորիսի հրուշակեղենի ՊՁ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2005  թվականի փետրվարի 10-ի

N 137-Ա որոշում.

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

11039

Փոքրաշենի բտման տնտեսություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշում.

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

11050

Արտամետի կերերի արտադրու-թյան տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

62079

<<Ագրոնավթաբազա>> ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի

N 997-Ա որոշում

Սնանկ:

 
  1.  

90036

<<Գեոկոմպլեքս>> ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 997-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

90035

<<Էկոսերվիս>> ՓԲԸ-ի <<Գեոմատակարար>> ԴՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 929-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

62061

<<Գրանիտ>>ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի

N 1379-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

 

<<Արթիկի նավթամթերք>> ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի

N 971-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

 

<<Հայգազարդ>> ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1329-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 

 

 

 

 

                                                      

  • Discussed

    10.02.2017 - 26.02.2017

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9195

Print

Related documents / links