Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1699-Ն և 2021 թվականի փետրվարի 18-ի N 214-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների գործառույթների իրականացումը համայնքների ղեկավարներին պատվիրակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«——» «——————» 2021 թվականի №----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1699-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ի N 214-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավաման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները համայնքների ենթակայությանը հանձնելու մասին» N 1699-Ն որոշումը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» N 214-Ն որոշումը:
  3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի թիվ…… հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների գործառույթների իրականացումը (բացի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նստավայրերից) պատվիրակել համապատասխան համայնքների ղեկավարներին` ըստ հավելվածում հաստատված հաստիքների:
  4. Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1052. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2021 թվականի ծախսերի կատարման հետևյալ նորմատիվները`

     1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների յուրաքանչյուր մասնագետի հաստիքի հաշվով` 1,603.2 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային բնակավայրերի սպասարկման կենտրոնների մասնագետի հաստիքի հաշվով` 1,699.2 հազ. դրամ

      2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի Երևան համայնքի բաժնի պետի հաստիքի հաշվով` 3,079.5 հազ. դրամ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Կառավարության 2021 թվականի---ի

թիվ --- որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

 

 

հ/հ

ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի անվանումը

Պաշտոնի անվանումը

Հաստիքների թիվը

1.

Երևան համայնքում

Բաժնի պետ

1

2.

Կենտրոն և Նորք Մարաշի

Մասնագետ

3

3.

Նոր Նորքի

Մասնագետ

3

4.

Ավանի

Մասնագետ

1

5.

Արաբկիրի

Մասնագետ

3

6.

Քանաքեռ-Զեյթունի

Մասնագետ

2

7.

Էրեբունի և Նուբարաշենի

Մասնագետ

3

8.

Շենգավիթի

Մասնագետ

3

9.

Մալաթիա-Սեբաստիայի

Մասնագետ

3

10.

Աջափնյակ և Դավթաշենի

Մասնագետ

3

11.

Աբովյանի

Մասնագետ

2

12.

Ախուրյանի

Մասնագետ

2

13.

Աշտարակի

Մասնագետ

2

14.

Ապարանի

Մասնագետ

2

15.

Արագածի

Մասնագետ

1

16.

Արարատի

Մասնագետ

1

17.

Արթիկի

Մասնագետ

2

18.

Արմավիրի

Մասնագետ

3

19.

Արտաշատի

Մասնագետ

2

20.

Բերդի

Մասնագետ

1

21.

Գավառի

Մասնագետ

3

22.

Գյումրու

Մասնագետ

5

23.

Գորիսի

Մասնագետ

1

24.

Դիլիջանի

Մասնագետ

1

25.

Եղեգնաձորի

Մասնագետ

2

26.

Եղվարդի

Մասնագետ

2

27.

Թալինի

Մասնագետ

2

28.

Թումանյանի

Մասնագետ

2

29.

Իջևանի

Մասնագետ

2

30.

Կապանի

Մասնագետ

2

31.

Հրազդանի

Մասնագետ

2

32.

Մասիսի

Մասնագետ

2

33.

Մարալիկի-Անի

Մասնագետ

1

34.

Մարտունու

Մասնագետ

3

35.

Մեղրու

Մասնագետ

1

36.

Նոյեմբերյանի

Մասնագետ

2

37.

Չարենցավանի

Մասնագետ

2

38.

Սիսիանի

Մասնագետ

1

39.

Սպիտակի

Մասնագետ

2

40.

Ստեփանավանի

Մասնագետ

2

41.

Սևանի

Մասնագետ

2

42.

Վաղարշապատի

Մասնագետ

3

43.

Վայք

Մասնագետ

1

44.

Վանաձորի

Մասնագետ

3

45.

Վարդենիսի

Մասնագետ

1

46.

Վեդու

Մասնագետ

2

47.

Տաշիրի

Մասնագետ

1

  • Discussed

    27.05.2021 - 11.06.2021

  • Type

    Decision

  • Area

    Civil acts registration

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3917

Print