«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ին N 1632-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելուց հետո որպես բարեգործություն և (կամ) մարդասիրական օգնություն պետական կառավարման մարմինների ստացած դեղորայքի ներմուծման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից բարեգործության և (կամ) մարդասիրական օգնության նպատակով ստացված դեղորայքի ներմուծումը կանոնակարգվել է ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ին N 1632-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետով, որով սահմանված է եղել, որ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից բարեգործության և (կամ) մարդասիրական օգնության նպատակով ստացված դեղորայքի ներմուծումն իրականացվում է առանց դեղի ներմուծման հավաստագրի, չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն և 2004 թվականի հոկտեմբերի 14-ի N 1432-Ն որոշումների կարգավորումները, իսկ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը և բացթողումն իրականացվում են ապրանքներն ուղեկցող՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի հիման վրա, եթե այդ փաստաթղթերով հավաստվում է նույն կետում նշված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ապրանքները որպես բարեգործական և (կամ) մարդասիրական օգնություն ընդունելու հանգամանքը: Նշյալ որոշումն ուժը կորցնելուց հետո, շարունակվել է բարեգործության և (կամ) մարդասիրական օգնության նպատակով դեղորայքի ստացումը, սակայն իրավական հիմքի բացակայությամբ պայմանավորված անհնար է դարձել պետական կառավարման մարմինների կողմից դրանց ներմուծման գործընթացի պարզեցված կարգով իրականացումը, ինչը հանգեցրել է մաքսային ձևակերպման ենթակա դեղորայքի կուտակման:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ լրացում կկատարվի ՀՀ կառավարության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության գործողության ավարտը հօգուտ Հայաստանի Հանրապետության ապրանքներ ներմուծելու գործընթացը կանոնակարգելու մասին» N1638-Ն որոշման մեջ և կսահմանվի, որ ռազմական դրության գործողության ավարտից հետո մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը պետական կառավարման համակարգի մարմինների կողմից բարեգործության և (կամ) մարդասիրական օգնության նպատակով ստացված դեղորայքի ներմուծումն իրականացվում է առանց դեղի ներմուծման հավաստագրի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման 21-րդ հավելվածով հաստատված դեղամիջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին հիմնադրույթի 6-րդ կետով նախատեսված եզրակացությամբ, չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն և 2004 թվականի հոկտեմբերի 14-ի N 1432-Ն որոշումների կարգավորումները, իսկ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը և բացթողումն իրականացվում են ապրանքներն ուղեկցող՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի հիման վրա, եթե այդ փաստաթղթերով հավաստվում է նույն կետում նշված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ապրանքները որպես բարեգործական և (կամ) մարդասիրական օգնություն ընդունելու հանգամանքը: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել ռազմական դրության ավարտից հետո բարեգործության և (կամ) մարդասիրական օգնության նպատակով պետական կառավարման մարմինների ստացած դեղորայքի ներմուծման գործընթացի կանոնակարգումը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկի հիման վրա:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
26.05.2021 - 10.06.2021
-
Type
Decision
-
Area
Healthcare, State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 5177
Print