<<Հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը), կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքով (03.06.2020թ. ՀՕ-290-Ն) վավերացվել է 2019թ. մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը: Այդ համաձայնագրի առանձին հոդվածներով նախատեսված են դրույթներ, որոնց կիրարկումն ապահովելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ պետք է սահմանվեն համապատասխան կարգավորումներ:
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրով նախատեսվում է որոշ ապրանքատեսակների մասով ներդնել հետագծելիության մեխանիզմ, նպատակ ունենալով հաստատելու մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականությունը, ստեղծելու մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ, ինչպես նաև ապահովելու այդ ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության իրականացումը:
Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների կառավարությունները պետք է սահմանեն անդամ պետության իշխանության այն մարմինը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումը` նույն համաձայնագրին համապատասխան: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021թ. փետրվարի 3-ից:
Միաժամանակ, ՀՀ վարչապետի 27.09.2020թ. N1100-Ա որոշման հավելվածի, որով սահմանված են համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար կատարման ենթակա միջոցառումները` ըստ կատարողների (համակատարողների), 3-րդ կետով սահմանված միախառնմանը համապատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «Հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն համարվում է լիազոր մարմին` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին համապատասխան հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովելու համար:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի դրույթների կիրարկման ապահովում:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:
-
Discussed
20.05.2021 - 04.06.2021
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 4245
Print