ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝
Այն գործիքակազմը ինչը ունի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետև՝ Տեսչական մարմին), բավարար չէ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար, մասնավորապես շատ դեպքերում բավարար ապացույցների բացակայության հետևանքով անհնար է դառնում վարչական պատասխանատվության միջոցի կիրառումը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Տեսչական մարմնին լիազորել հսկիչ գնում կատարելը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել Տեսչական մարմնի կողմից հսկիչ գնում կատարելը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Օրենքի նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:
- Ակնկալվող արդյունքը.
Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահանջների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացում, ապօրինի փոխադրումների բացահայտում և կանխարգելում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական աճ կամ նվազում չի նախատեսվում: