Add to favourites

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավի¬ճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱ­ՎԻ­ՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի այսուհետ` օրենք 67-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

«1.Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ), մինչև 27 տարեկան զավակների՝

1) ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2)  Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների վճարովի համակարգից տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ տեղափոխումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԵՎ  ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ  ԿԱՐԳԱ­ՎԻ­ՃԱԿԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ               ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

 

  1. Անհրաժեշտությունը.

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 67-րդ հոդվածով սահմանված է, որ «Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների  ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված կարգավիճակ ստացած սովորողի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հարցի  հստակեցմամբ:

 

  

  1. Խնդիրները և կարգավորման նպատակը.

 

 Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված են զինծառայողների կրթություն ստանալու երաշխիքները, այն է՝ պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»                  N 1183-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված կարգի 2-րդ կետի բ) պարբերությամբ սահմանված է, որ պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է ուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան կարգավիճակ ունեցող ուսանողներին համաձայն՝

    1) «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,

2) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,

3)   «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի:

 Հիշյալ  Օրենքի 67-րդ հոդվածը տարընթերցման տեղիք է տալիս: Այն չի արտացոլում ուսման ընթացքում օրենքով սահմանված կարգավիճակ ունեցող բոլոր սովորողների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հարցը: Առաջարկվող լրացմամբ հստակեցվում են տարընկալման տեղիք տվող հասկացությունները, հաշվի առնելով, որ Օրենքի վերոնշյալ դրույթն ընդունելիս օրենսդիրը նկատի է ունեցել օրենքով սահմանված կարգավիճակ ունեցող սովորողների ուսման վարձի՝ պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցումը:

 

  

  1. Ակնկալվող արդյունքը.

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կհստակեցվեն Օրենքի 67-րդ հոդվածի դրույթները, որի արդյունքում ուսումնառության ընթացքում օրենքով սահմանված կարգավիճակ ստացող սովորողներն անխոչընդոտ կօգտվեն ուսման վարձի փոխհատուցման արտոնությունից՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում կառաջացնի ծախսերի փոփոխություն։

  Սակայն, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության մասով այժմ հնարավոր չէ ներկայացնել ֆինանսական գնահատական, քանի որ օբյեկտիվ պատճառներով առկա չեն հաշվարկման հիմք հանդիսացող ոչ ֆինանսական ցուցանիշները և դեռևս չի ավարտվել 2021 թվականի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչի զորացրումը: Ներկայիս իրավիճակը (2020 թվականի պատերազմից հետո) պահանջում է  առաջացած խնդրի անհապաղ լուծում՝ ելնելով սովորողների իրավունքների իրացման անհրաժեշտությունից, իսկ ֆինանսական ցուցանիշների գնահատականը հնարավոր կլինի տրամադրել  2021-2022 ուսումնական տարվա հունվար ամսին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի Հանրապետության բուհերի միջև հոկտեմբեր ամսին կնքվող ֆինանսական պայմանագրերի վերանայումից հետո:

  

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

 

 

 

 

  • Discussed

    18.05.2021 - 03.06.2021

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10038

Print

Suggestions

Տիգրան Ավետիսյան

18.05.2021

Գաղափարը շատ գովելի է, սակայն հաշվի չեն առնվել վերփորձաքննության արդյունքում հաշմանդամության կարգի փոփոխության (2-ից 3-րդ) դեպքում կարգավորումները։

See more