«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմիններիի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների և վարչական իրավախատումների շրջանակը հստակեցնելու, ինչպես նաև տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից:
Առկա իրավիճակը
2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-266-Ն օրենքը, որով օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 230-րդ հոդվածով աշխատանքային իրավունքի բնագավառի նկատմամբ համապարփակ վերահսկողության շրջանակներում վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորությունը կվերապահվի Առողջապահական և աշխատաքնի տեսչական մարմնին: Մինչդեռ նշված օրենքի ընդունումից հետ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված այլ փոփոխություններով նախատեսվել են այս տեսչական մարմնի կողմից քննվող այլ վարչական իրավախախտումներ, որոնք, սակայն, նախատեված չեն քննարկվող օրենքում: Արդյունքում, նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այդ փոփոխություններով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ենթակայությունը նախատեսված չի լինի: Նման պայմաններում, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով, անհրաժեշտություն է առաջանում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-266-Ն օրենքում այդ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու լիազոորությունը ևս վերապահել տեսչական մարմնին:
Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է՝ 2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-266-Ն օրենքով հստակեցնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:
Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
-
Discussed
12.05.2021 - 27.05.2021
-
Type
Law
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 5976
Print