Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    »   ——————————————  2021 N _______ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1845-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինտերնետ շահումով խաղերի լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1845-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1845-Ն

  

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել`

1) վիճակախաղերի լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ինտերնետ շահումով խաղերի լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը՝ համաձայն N 3 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՎԱՐՉԱՊԵՏ                                                      ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                             «____» _________ 2021թ.

   Երևան

 

 

  • Discussed

    11.05.2021 - 26.05.2021

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5130

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.05.2021

Հիմնականում համաձայն ենք առաջարկվող օրինագծի հետ: Այդուհանդերձ խնդրահարույց է մնում «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի մ ի շարք կարգավորումներ կապված գովազֆդային վիճակախաղի կազմակերպման հետ: Վիճակախաղի այդ տեսակից հետ կապված իրավակարգավորումները խիստ թերի են և խթան են հանդիսանում ՀՀ բնակչությանը զանգվածային կարգով խաբելու և հարստահարելու համար: Այդ մասին մեր կազմակերպության տարբեր բողոքները ՀՀ ֆինանսների նախարարությաւն և ՀՀ ՊԵԿ արժանանում են քամհարական վերաբերմունքի, իսկ իրավապահ մարմինների կողմից՝ ոչ արդար դատաքննության: Կարծիք է ձևավորվում, որ ՀՀ պետական կառավարման և իրավապահ մարմինները կոլեկտիվ համաձայնության մեջ են գտնվում ոչ բարեխիղճ ու օրինապահ գործարարների հետ և համաձայնեցված կերպով թողտվություն են տալիս վերջիններիս՝ խաբկանքվ հարստահարելու ՀՀ բնակչությանը: Այդ կապակցությամբ կից ուղարկում եմ իմ նամակներն ու ՀՀ ՖՆ և ՊԵԿ պատասխաններն մեր կազմակերպության բողոքներին և խնդրում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more