ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ 2021 N -Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) որոշման N 4 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Վարդենիսի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով․
«7․ «Միացման ձևով վերակազմակերպել «Վարդենիսի պոլիկլինիկա պետական» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համար՝ 58.140.00142)՝ այն միացնելով «Վարդենիսի հիվանդանոց պետական» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համար՝ 58.140.00141)։ Վերակազմակերպումից հետո «Վարդենիսի հիվանդանոց պետական» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Վարդենիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։»
2) որոշման N 6 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Բերդի տարածաշրջան» բաժնի
ա․ 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«4․ «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալային ընդհանուր ֆոնդը կազմում է 30 մահճակալ, որը ներառում է մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ, մանկական, քիթ-կոկորդ-ականջաբանական, վիրաբուժական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների մահճակալները։
«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
Մահճակալների թիվը |
մանկաբարձական |
5 |
գինեկոլոգիական |
|
Հղիության պաթոլոգիայի |
|
թերապևտիկ |
9 |
մանկական |
|
քիթ-կոկորդ-ականջաբանական |
8 |
վիրաբուժական |
|
ինֆեկցիոն |
3 |
ինտենսիվ թերապիայի |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
30 |
բ․ 9-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին»։
գ․ ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ պարբերությունները։
- Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7 ամսվա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան,
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 8 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:
3․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-ին ենթակետով նախատեսված «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունում և կառուցվածքում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
06.05.2021 - 21.05.2021
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 6034
Print