ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
1 - Disagree
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 912-Ա որոշման հավելված 2-ի՝
1) 1-ին կետի 102-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
4) «Դավիթ Գուրգենի Գրիգորյան, ծնվ.՝ 25.09.1998 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Վ. Համբարձումյան 14/4, բն. 17, Միլանի Բոկոնի համալսարան: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 912-Ա որոշման հավելված 2-ում տեղ գտած ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Դավիթ Գուրգենի Գրիգորյանն ընդունվել է Միլանի Բոկոնի համալսարանի մագիստրատուրան և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման հավելված 2-ի 1-ին կետով մինչև ուսումնառության 2021 թվականի ամառային զորակոչ Դավիթ Գուրգենի Գրիգորյանին 102-րդ ենթակետով տրվել է տարկետում:
Դ. Գրիգորյանին տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, քանի որ ուսումնառության ավարտի ժամկետի վերաբերյալ նախկինում տեղեկանք չի ներկայացվել: Սակայն նրա ուսումնառությունը բուհի կողմից տրված տեղեկանքով ավարտվում է 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, որի արդյունքում բուհից ներկայացված տեղեկանքի և որոշման միջև առաջացել է հակասություն։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կվերացվի տեղ գտած անճշտությունը, և Դ.Գրիգորյանը հնարավորություն կունենա իր ուսումնառությունը ավարտելու 2021 թվականի ձմեռային զորակոչին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնրավորություն կընձեռնվի քաղաքացի Դ. Գրիգորյանին ավարտելու ուսումը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
05.05.2021 - 21.05.2021
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 5234
Print