Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11 - Agree
-
8 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Seda Khazaryan 05.05.2021 11:05:50 | Բարեփոխումների նախագիծը միայն թե ավելի չխճճի գործընթացը։ Դա է միակ մտավախությունը | Ընդունվել է ի գիտություն: | |
2 | Անահիտ Խոսրովյան 08.05.2021 15:54:12 | . Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 4 –ի N319-Ն որոշման փոփոխության , / հիմք ՀՀ կառավարության 11 փետրվարի 2021 թ. N161 – Ն որոշումը / , 1-ին կետի 2 -րդ ենթակետը շարադրված է ….. տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված , առավելագույնը 70 աշխատանքային օր առաջ , բայց ոչ պակաս քան 66 աշխատանքային օր առաջ ընդունվում է տնօրենի պաշտոնի թափուր տեղւի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում:Ըստ այս հաշվարկի գալիս է մի պահ,որ դպրոցն ունենում է 2 տնօրեն : Կարծում եմ,աշխատանքային օր չպիտի լինի,որովհետև անգամ 70 օր կամ ոչ պակաս 66 օր առաջ հաշվարկելիս, նորից ունենում ենք 5-6 օրվա անճշտություն ընտրված տնօրենի աշխատանքային պայմանագրի և գործող տնօրենի լիազորությունները դադարեցնելու միջև: Սխալ է նաև 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել Չներառելով դպրոցական արձակուրդները, արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածը, որովհետև մրցույթի կազմակերպման գործընթացը կարող է համընկնել արձակուրդների ժամանակահատվածի հետ,որի ընթացքում հավակնորդները չեն կարող հանդիպել աշակերտական խորհրդի հետ: | Ընդունվել է ի գիտություն | |
3 | Volodya Zaxaryan 10.05.2021 23:34:25 | Շատ ճիշտ որոշումա,Կարելիյա հունիսի մեկից մտցնել ուժի մեջ | Որոշումներն ուժի մեջ մտնում են սահմանված կարգով շրջանառվելուց, բոլոր առաջարկները քննարկել-ամփոփելուց հետո, որը ժամանակ է պահանջում: | |
4 | Անահիտ Բախշյան 18.05.2021 09:46:02 | Նախագծի այս կետը՝ «13.1 Բոլոր հավակնորդների ծրագրերը համապատասխան խորհրդում քննարկվում են նույն օրը: Հավակնորդի հետ հանդիպմանը հատկացվող ժամանակը որոշվում է համապատասխան խորհրդը, հաշվի առնելով հավակնորդների թիվը` յուրաքանչյուր հավակնորդին հատկացնելով հավասար ժամանակ։» իրատեսական չէ, այն կախված է հավակնորդների թվից։ Եթե նրանց թիվը շատ լինի, ապա նույն օրը հնարավոր չի լինի բոլորին լսել, ապա՝ ընտրել։Անհրաժեշտ է նախագծում խելամտորեն ամրագրել ծնողական և մանկավարժական խորհուրդներում հավակնորդների հետ հանդիպմանը տրամադրվող ժամանակը և թեկնածուի ընտրության մեխանիզմը, որպեսզի այդ գործընթացը ձևական չդառնա։ Ո՞վ է իրականացնելու այդ գործընթացի վերահսկողությունն ու օրինականությունը։ Չէ՞ որ փաստորեն մանկավարժական և ծնողական խորհուրդներում է կատարվում տնօրենի ընտրությունը։ | Ընդունվել է ի գիտություն: |