Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 28-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ:
Իրականացված քայլերի արդյունքում տնտեսվարողների կողմից հետաքրքրություն է առաջացել նշված մետաղների ջարդոնի և թափոնի երկրորդային վերամշակման հնարավորությունը, որի արդյունքում կատարելով ներդրումներ՝ ներկայումս ստեղծվում են գունավոր մետաղի վերամշակման արտադրություններ, որտեղ գունավոր մետաղների ջարդոնից և թափոնից (պղինձ և ալյումին) նախատեսվում է արտադրել պատրաստի ապրանքներ կամ կիսաֆաբրիկատներ։
Նպատակ ունենալով խթանելու նշված արտադրությունների գործունեությունը և նպաստավոր պայմաններ ստեղծելու վերամշակման խորացման և ստացվող արտադրանքի արտահանումը՝ սույն նախագծով առաջարկվում է հանել գունավոր մետաղների ջարդոնից և թափոնից տեղում արտադրվող արտադրատեսակների արտահանման արգելքը, ինչը հնարավորություն կընձեռի տնտեսվարողներին իրացնել ստացվող արտադրոնքը ոչ միայն իրացնել ներքին շուկայում (նպաստելով ներմուծման փոխարինմանը), այլ նաև որոշակի մասը արտահանել։
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի համաձայն՝ ոչ սակագնային կարգավորման ժամանակավոր միջոցի կիրառման ժամկետը չի կարող գերազանցել դրա կիրառության օրվանից 6 ամիսը՝ նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել որոշման գործողությոյան ժամկետը (մինչև 2022թ. Հունվարի 24-ը)։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 28-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում: