The project has not been accepted
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակումը պայմանավորված է «Գնումների մասին» օրենքում 21.03.2021թ. N ՀՕ-79-Ն օրենքով կատարված լրացումների արդյունքում պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի հետ կապված կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
«Գնումների մասին» օրենքում 21.03.2021թ. N ՀՕ-79-Ն օրենքով կատարված լրացումներով սահմանելվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգով պետք է սահմանվեն կարգավորումներ նաև պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի վերաբերյալ: Իսկ նշված խնդրի լուծմանը ներկլայացվող պահանջները սահմանվել են նշված օրենի 5.1 հոդվածով: Նախագծով սահմանվում են պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման գործընթացը կարգավորող պայմանները: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Հանրային հսկողության իրականացման գործընթացը կարգավորող պայմանների սահմանման միջոցով հնարավորինս նվազեցնել պայմանագրերի կատարման նկատմամբ նախնական հսկողության գործընթացի պատշաճ չիրականացման ռիսկերը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում հնարավորինս նվազեցնել պայմանագրերի կատարման նկատմամբ նախնական հսկողության գործընթացի պատշաճ չիրականացման ռիսկերը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Գնման գործընթացների շրջանակում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովում: |
7․ |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
8․ |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
|
-
Discussed
29.04.2021 - 15.05.2021
-
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Ministry of Finance
Views 5991
Print