Under development
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԼԵՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԼԵՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքական թիմի անդամ, Եվրոպայի չեմպիոն և 2021 թվականի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Անդրանիկ Համլետի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի № 1221-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը։ Անդրանիկ Համլետի Կարապետյանը պատրաստվում է մասնակցելու 2021 թվականի հուլիսին կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը և 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Անդրանիկ Համլետի Կարապետյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Անդրանիկ Համլետի Կարապետյաը հաշվառված է Էջմածինի կոմիսարիատում:
-
Discussed
21.04.2021 - 11.05.2021
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4237
Print