Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
7 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սամվել Սահակյան 26.04.2021 09:21:43 | Հանրային քննարկման ներկայացված Նախագծում որպես հիմնավորում նշվում է եզրակացություններում հաձնաժողովի անդամների ստորագրությունների հավաքման գործընթացի կրկնակի և ժամանակատար լինելը։ Ստորագրություն կարելի է «հավաքել» միայն այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամները չեն իրականացնում հանձնաժողովային գործառույթ և ոչ մի քվեարկություն էլ չի լինում, որն ըստ իս այդպես չէ։ Ներկայացված առաջարկը միանձնյա որոշման օրինակ կարելի է համարել, քանի որ ստորագրում է միայն հանձնաժողովի նախագահը, իսկ քարտուղարը արձանագրող անձ է, ոչ թե եզրակացություն կայացնող։ Սովորաբար հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահը պաշտպանության նախարարն է։ Ներկայացված առաջարկը ենթադրում է, որ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահը (պաշտպանության նախարարը), եզրակացություն է ուղարկում ինքն իրեն (պաշտպանության նախարարի հաստատմանը)։ Առաջարկված տարբերակը, ըստ էության, եզրակացության քաղվածքի առաջարկ էլ չէ, քանի, որ քաղվածքը ստորագրվում է միայն քարտուղարը, նշելով «իսկականի հետ ճիշտ է»: Հանձնաժողովային (կոլեգիալ) որոշում կամ եզրակացություն ընդունվում է հանձնաժողովի անդամների կողմից բաց քվեարկությամբ և ձայների պարզ մեծամասնությամբ և ստորագրվում է նիստին ներկա բոլոր անդամների կողմից, որը այդ գործընթացի իրականացման պայմաններում «կրկնակի և ժամանակատար» չի կարող համարվել և ստորագրություն «հավաքելու» անհրաժեշտություն չի կարող առաջացնել։ Կարծում եմ, որ առաջարկվող Նախագիծը հակասում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 15-ի 25-րդ հոդվածի 9-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132–Ն որոշման 1-ին հավելվածի 27-րդ կետերին։ |