Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 15.04.2021 14:32:10 | «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն քննարկելով շրջանառվող նախագծերը ամբողջությամբ դեմ է առաջարկվող լրացումներին ու փոփոխություններին հետևյալ հիմնավորմամբ. 1. Թեև նախագծերով ներկայացված առաջարկությունները ուղղված են գործող կարգերի բարելավմանը, այդուհանդերձ դրանք բնույթով հակասահմանադրական է, 2. Հակասահմանադրական են, քանի որ այդ որոշումներն ուղղված են գործող հարկային օրենսգրքի հակասահմանադրական հոդվածների՝ 159-րդ հոդվածի 3-րդ մասի, 160-րդ հոդվածի՝ ամբողջությամբ, կիրարիման բարելավմանը, 3. այսպես, գործող ՀՀ հարկային օրենսգրքի մեջ 159-րդ հոդվածում փոփոխությունը եւ դրանում կատարված լրացումը՝ 160-րդ նոր հոդված մտցնելը կատարվել են նախորդ իշխանությունների կողմից 21.12.17 ՀՕ-266-Ն եւ 23.03.18 ՀՕ-261-Ն փոփոխությունով եւ լրացումով, 4. Այդ լրացման եւ փոփոխության նպատակն, ըստ մեզ, եղել է ապօրինի հարստացման արդյունքում սեփականատերերի եւ կառուցապատողների կողմից կառուցված եւ երկար ժամանակ չիրացվող բնակելի տների ու շենքերի իրացմանը նպաստելը: Այդ միջոցով պետությունը ոչ միայն չի լուծել որեւէ սոցիալական խնդիր, այլեւ նպաստել է ապօրինի հարստացմանը, ՀՀ քաղաքացիների միջեւ հարկային բեռի ոչ հավասարաչափ բաշխմանն ու ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը, 5. Մեր կարծիքով, Հարկային օրենսգրքի նշված կարգավորումները ոչ միայն հակասահմանադրական են, ոչ միայն սոցիալական չեն, այլեւ զարմանալիորեն ֆիսկալ չեն եւ խնայում են հասարակության հարուստ շերտերին, ովքեր ունեն միջոցներ պետության հաշվին տիրանալու հարուստ ու շքեղ առանձնատների ու բնակարանների, 6. Դրանք չեն բխում Հարկային օրենսգրքի նախագծի հայեցակարգի` պետական բյուջեի համար լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելու նպատակադրումից: 7. Հետեւաբար, խիստ անհրաժեշտություն կա դրանք ամբողջովին հանելու, 8. Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք հանրային քննարկումից հանել սույն օրինագծերը, 9. Շրջանառության մեջ դնել և հանրայնորեն քննարկել օրենքի նոր նախագիծ (կցվում է), որի նպատակը կլինի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության եւ հավասարության սկզբունքների կենսագործումը, ՀՀ քաղաքացիների միջեւ եկամտային հարկի բեռի հավասար բաշխումը, Հայաստանի Հանրապետության բյուջեի մուտքերի լրացման լրացուցիչ միջոցների ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի դրույքաչափերի կիրարկման հարաբերությունների հստակեցումը, 10. հարկ ենք համարում, որ կից ուղարկվող օրինագիծը արդեն 2 տարուց ավել է, ինչ ներկայացրել ենք ՀՀ Ֆինանսների նախարարության, ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ համապատասխան 3 հանձնաժողովների և 8 պատգամավորների քննարկմանը, այդուհանդերձ «սայլը տեղից չի շարժվոմ»: Կարծում ենք, որ մեր առաջարկած օրինագիծը նկատելիորեն ազդում է որոշում ընդունողների անձնական ու կոլեկտիվ շահերին, ինչը ըստ մեզ կոռուպցիայի դրսևորում է: Այդ կարծիքին ենք, քանզի առ այսօր մեզ չի ներկայացվել որչէ մի տեղեկանք առ այն, թե հանրային աշխատողներից քանիսն են այս ծրագրի շրջանակն երում բարելավել իրենց բնակարանային պայմանները և քանի անգամ: Մեզ մոտ կուտակված տվյալների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հարկային օրենսգրքի տվյալ իրավակարգավորումներով չի լուծվում սոցիալական խնդիրը՝ այն է բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանի ապահովվածության խնդրի լուծումը, քանի որ դրանից օգտվում են միմիմայն բարձր եկամուտներ ստացող անձինք (թեև դրա լուծումը բարձր եկամուտներ ունեցող և ապօրինի պարգևավճարներ ստացող հանրային աշխատողների ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների համար նույնպես հակասահմանադրական է՝ նրանց կողմից պետական բյուջե եկամտահարկ չմուծելու հաշվին հարստանալու առումով, այսինքն ապօրին հարստացում է): Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ | Առաջարկությունը չի վերաբերում նախագծով նախատեսվող կարգավորումներին։ |