«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»» օրենքների նախագծեր
-
3 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 2-րդ մասում իրացնել բառից հետո լրացնել , պահպանել (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) բառերը։
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1 Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի կամ դեղանյութերի կամ դեղաբուսական հումքի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառությունը դադարեցնելուց կամ շրջանառությունից հանելուց (հետկանչից) հետո դրանց արտահանման նպատակով իրացումն իրականացվում է Լիազոր մարմնի թույլտվության առկայության դեպքում։ Թույլտվության տրամադրման դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։։
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 8-րդ մասում «դեղատոմսի բառից հետո լրացնել «, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթի վրա գրված դեղատոմսի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ լրացված դեղատոմսով բառերը։
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «չգրանցված բառից հետո լրացնել «շրջանառությունից հանված (հետկանչված) բառերը։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 47.3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ և 7.2-րդ մասերով.
7.1 Դեղատոմսով բաց թողնվող դեղերի իրացումը դեղատնից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթի վրա գրված դեղատոմսով՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
7.2 Դեղատոմսով բաց թողնվող դեղերի իրացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ լրացված դեղատոմսով՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»:
Հոդված 2. Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 17-րդ մասում շրջանառությունից չհանելը (հետկանչ չիրականացնելը)» բառերից հետո լրացնել կամ շրջանառությունը դադարեցնելուց կամ շրջանառությունից հանելուց (հետկանչից) հետո առանց թույլտվության արտահանման նպատակով իրացնելը՝» բառերը»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
12.04.2021 - 27.04.2021
-
Type
Law
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 5642
Print