«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աշխարհագրական նշումների մասին» 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-60-Ն օրենքի (այuուհետ` Օրենք)՝ 8-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «տեսչական վերահսկողություն» բառերը փոխարինել «հսկողություն» բառով։
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «վերահսկողության» բառը փոխարինել «հսկողության» բառով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի (մարմինների) անվանում(ներ)ը, դրա (դրանց) գտնվելու վայրը, ինչպես նաև հումքի և արտադրանքի արտադրության և մինչև շուկայահանումը հսկողության ենթակա փուլերն ու մեթոդները»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բառերը։
Հոդված 5. Օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 37. Պետական վերահսկողությունը
- Սույն օրենքի համաձայն գրանցված, ինչպես նաև այլ երկրներից (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է) ներմուծված աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին համապատասխան։
- Սույն օրենքի համաձայն գրանցված (որոնցաշխարհագրականգոտին Հայաստանի Հանրապետությունում է) աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն ընդգրկում է արտադրության և շրջանառության բոլոր փուլերը։
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով կամ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է) տեխնիկական հատկորոշումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացող լիազոր մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է դիմել ծագման երկրի համապատասխան իրավասու մարմիններին՝ արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համապատասխանության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար։
Հոդված 38. Տեխնիկական հատկորոշումների ապահովման հսկողությունը
- Կառավարությունը որոշում է այն մարմինների ցանկը, որոնք լիազորված և պատասխանատու են աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով կամ երաշխավորված ավանդական արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաև տեխնիկական հատկորոշումների մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքների, փուլերի և ընթացակարգերի սահմանման համար։
- Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով կամ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնցաշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի (մարմինների) կողմից։
- Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով կամ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն ընդգրկում է արտադրության փուլը (մինչև շուկայահանումը)։
- Աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով կամ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է) համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը և (կամ) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունը մինչև ապրանքները շուկայահանելն իրականացնում են ծագման երկրի մեկ կամ մի քանի համապատասխան իրավասու մարմիններ և (կամ) օրենքով սահմանված կարգով հավատարմագրված մեկ կամ ավելի մարմիններ։
- Պետական լիազոր մարմինը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում և պարբերաբար թարմացնում է սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով հավատարմագրված մարմինների անվանումները, գտնվելու վայրերը (հասցեները) և կոնտակտային տվյալները։
- Աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով կամ երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողներն արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնին (մարմիններին) ընտրում են սույն հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկագրում հրապարակված ցանկից։
- Աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով կամ երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման ծախսերը կատարվում են արտադրողների կողմից։ Տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման հետ կապված ծախսերը մասնակի կամ ամբողջությամբ կարող են փոխհատուցվել կառավարության կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։»։
Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «վերահսկողության» բառից հետո լրացնել «և (կամ) հսկողության» բառերը։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
09.04.2021 - 25.04.2021
-
Type
Law
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 6276
Print