Add to favourites

The project has not been accepted

Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրերսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածում՝ լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մաս.

«21. Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնակատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) հետագա օտարման ժամանակ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման գնի դրական տարբերությունը»:

Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետով.

«41) սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնար¬կա¬տի¬րոջից ստացվող եկամուտները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ եկամուտները ձևավորվում են այն տրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից, որը շահագործվելու է (ենթակա է շահագործման) ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀO-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 18-րդ՝ «Գործունեության այլ բնագավառներ» բաժնում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետ․

«1․1․ Ավտոարտոդրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեություն ԿՄ - - - - - Վ»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։


ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ՝ «Գործունեության այլ բնագավառներ» բաժնում լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետ․

«20․ Ավտոարտոդրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեության համար` տարեկան բազային տուրքի երկուհազարապատիկի չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։


  • Discussed

    06.04.2021 - 21.04.2021

  • Type

    Legal code

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6689

Print

Suggestions

Էդուարդ Բադալյան

06.04.2021

Հարկային օրենսգրքի լրացումների 2-րդ հոդվածով նախատեսված լրացումը պնդրահարույց է, քանի որ ավտոարտադրողի ներկայացուցիչը սկզբնապես ձեռք բերելով ավտոտրանսպորտային միջոցը ոչ շահագործման նպատակով և դրանով իսկ չհարկելով այն եկամտային հարկով որպես հարկային գործակալ, ամիսներ անց կարող է փոխել իր այդ մտադրությունը։ Այսպիսի դեպքերում, օտարող ֆիզիկական անձին եկամուտն արդեն իսկ առանց հարկման վճարած լինելու պարագայում անորոշ է մնում այդ եկամտից եկամտային հարկի գումարն ուշացումով պահելու և բյուջե վճարելու պարտավորության կատարման հնարավորությունը։

Էդուարդ Բադալյան

06.04.2021

Նախագծի հիմնավորումներում նշված է, որ «ավտոարտադրողների պաշտոնական ներ¬կա¬յա¬ցուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտո¬մեքե¬նա¬ներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտո¬արտա¬դրող¬¬ների պաշ¬տո¬նական ներ¬կա¬յացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատա¬րելու հնա¬րա¬վո¬րու¬թյունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտո¬մեքե¬նայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առա¬ջա¬նում է ֆիզի¬կական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտա¬յին հարկ հաշ-վարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղա¬կիո¬րեն ազդում է հետա-գայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զար¬¬գաց¬մանը:» , ինչը շատ ճիշտ է։ Բայց, նույն խնդիրն առկա է նաև գյուղատնտեսական ապրանքները դրանք արտադրող գյուղացիներից ձեռք բերող և վերավաճառող, մսամթերքն այն արտադրող գյուղացուց ձեռք բերող և վերավաճառող և այլ ԱԱՀ վճարող հանդիսացող հարկ վճարողների մոտ։ Ստացվում է, որ միանգամայն չհիմնավորված կերպով հարկային արտոնություն ենք ստեղծում նույն խնդիրն ունեցող բազմաթիվ հարկ վճարողներից միայն մի խմբի՝ ավտոարտադրողների ներկայացուցիչ հանդիսացողների համար։ Միաժամանակ, անհավասար պայման է առաջանում ավտոարտադրող ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող ընկերությունների և այդպիսին չհանդիսացող սակայն կրկին ավտոտրանսպորտային միջոցների (օրինակ երկրորդային շուկայից) վաճառքով զբաղվող առկա կամ հնարավոր առկա ընկերությունների միջև։ Եթե խնդիր առկա, է այն պետք է լուծվի թերևս բոլորի համար, քանի որ այնպես չէ, որ ցանկալի չէ ունենալ ավտոտրանսպորտային միջոցների բարձր գներ (բարձր ԱԱՀ կամ ֆիզ անձից ձեռք բերման ժամանակ եկամտային հարկի գծով գործակալ հանդիսանալու հետևանքով), իսկ ահա գյուղ մթերքների մասով կարելի է ունենալ բարձր գին՝ նույն պատճառներով։

See more