<<Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
6 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի հիմնական նպատակը էլեկտրոնային ծառայությունների մատուցման մասով ՀՀ հարկային օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածով տրված են օրենսգրքի կիրառման իմաստով հասկացությունների սահմանումները, մասնավորապես նույն հոդվածի 1-ին մասի 48-րդ կետով տրված է ծառայությունների մատուցման հասկացության սահմանումը և անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև էլեկտրոնային ծառայություն հասկացությունը:
ՀՀ հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված են ծառայությունների մատուցման վայրի որոշման կարգավորումները։ Էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում ծառայության մատուցման վայրի որոշման կարգավորում նշված հոդվածով սահմանված չէ և անհրաժեշտ է նույն հոդվածում սահմանել համապատասխան կարգավորում էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում։
Էլեկտրոնային ծառայություն հասկացության սահմանմամբ պայմանավորված համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաև ծառայության մատուցման պահի որոշման, հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, հաշվարկի ներկայացման, ԱԱՀ-ի պարտավորության վճարման և հարկ վճարողի հարկային մարմնում հաշվառման կարգավորումներում։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.
1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,
2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով`
ա. հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը,
բ. ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ,
գ. ԱԱՀ գումարներ վճարելու և ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
3) ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների մասով ՀՀ հարկային օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանում։
-
Discussed
02.04.2021 - 17.04.2021
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 6038
Print