Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1560-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2021 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  19-Ի N 1560-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1560-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.

«1) Որոշման հավելվածի «Մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 28-րդ կետով.

«Թռչնամսի հալեցման ժամանակ անջատված խոնավության զանգվածային բաժինը չպետք է գերազանցի 4% -ը:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

 

  • Discussed

    02.04.2021 - 17.04.2021

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6123

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

03.04.2021

Ներկայացված նախագիծը իրավազուրկ է, ինչը պայմանավորված է նրանով, որ 1. Նախագծով ներկայացված չեն ազդեցության գնահատման վերլուծությունը տնտեսության և ՓՄՁ-ի վրա: 2. Բացակայում է որևէ հաշվարկ-հիմնավորում առաջարկվող 4 տոկոսի շեմը: Ինչով է դա պայմանավորված՝ ստանդարտներով, գործնականում այլ պետություններում կիրառվող պրակտիկայով և այլ Այս ամենից հետո, նախագծի անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին: Նախագծերի պատրաստման տեխնիկական պահանջներին՝ հոդվածների, մասերի, կետերի և այլի հերթականությունը պետք է ճիշտ սահմանել:

See more