«Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է «Հիմնադրամների մասին» օրենքին «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) կանոնադրության դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությամբ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նորմատիվ իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ:
Հարկ է նաև հավելել, որ Նախագծի ընդունումն ուղղված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված բանավոր հանձնարարականի կատարման ապահովմանը, որի համաձայն` պետական մարմինների և պաշտոնատար անձանց մասնակցությունը Կառավարության կողմից հիմնադրված կազմակերպությունների գործունեության ընթացքում պետք է նվազեցվի:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել Հիմնադրամի կանոնադրությունը «Հիմնադրամների մասին» օրենքին և ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականի կատարմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել Հիմնադրամի կանոնադրությունը «Հիմնադրամների մասին» օրենքին և ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականի կատարմանը:
- «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ` այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
-
Discussed
29.03.2021 - 13.04.2021
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 6942
Print